Գևորգ Դոդոխյան
Գևորգ Աստվածատուրի Դոդոխյան (փետրվարի 17, 1830, Սիմֆերոպոլ - հուլիսի 8, 1908, Սիմֆերոպոլ), հայ բանաստեղծ, մանկավարժ։
Գևորգ Աստվածատուրի Դոդոխյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17 1830 |
Վախճանվել է | հուլիսի 8 1908 |
Վախճանի վայր | Սիմֆերոպոլ |
Մասնագիտություն | տնտեսագիտություն իրավաբանություն նկարչություն |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սիմֆերոպոլի ծխական դպրոց, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա Դորպատի համալսարան |
Գևորգ Դոդոխյան Վիքիդարանում |
ԿյանքըԽմբագրել
Սովորել է Սիմֆերոպոլի ծխական դպրոցում, ապա՝ գիմնազիայում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1848)։ Ունեցել է նկարչական հակում, կատարելագործվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1848-1851)։ Դորպատի համալսարանում ուսանել է տնտեսագիտություն և իրավաբանություն։
Զբաղվել է ուսուցչությամբ՝ Պետերբուրգում, Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, օժանդակել ղրիմահայերի հոգևոր կյանքի աշխուժացմանը։
Գրել սկսել է աշակերտական տարիներից։ Կատարել է թարգմանություններ Հայնրիխ Հայնեից, Իվան Կռիլովից։ Հանրահայտ են Դոդոխյանի «Ծիծեռնակ» (1854), «Մանուշակ» (1878) բանաստեղծությունները, ինքնուրույն և թարգմանական ուսանողական երգերը («Հայոց երգեր, սեր և գինի․․․», «Կրամբամբուլի» և այլն)։ Դոդոխյանի արձակ ու չափածո ստեղծագործությունների մի մասն է միայն տպագրված, ուսումնասիրված չէ նաև նկարչական ժառանգությունը[1]։
ԵրկերԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Լևոնյան Գարեգին, Հուշեր, Երևան, 1959։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Գևորգ Դոդոխյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-17
- ↑ «Ծիծեռնակ — Վիքիդարան»։ hy.wikisource.org։ Վերցված է 2019-02-17
- ↑ Դոդոխյան Գեւորգ Ասատուրի (1990)։ Մանուշակ: Բանաստեղծություններ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807702586
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 429)։ |