Գևորգ Գևորգյան (դրամատուրգ)

հայ դրամատուրգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Լևոնի Գևորգյան (սեպտեմբերի 15, 1924(1924-09-15), Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։

Գևորգ Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1924(1924-09-15) (99 տարեկան)
ԾննդավայրՄաստարա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և դերասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
Գևորգ Գևորգյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Գևորգյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ՀԽՍՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղում, մահացել է 1990թ. ապրիլի 4-ին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Մաստարայի միջնակարգ դպրոցը և հետագա չորս տարիներին աշխատել նույն դպրոցում որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։ Սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1945 թվականից որպես դերասան սկսել է աշխատել Հայաստանի տարբեր թատրոններում։ 1959-1972 թվականներին աշխատել է Կիրովականի այժմ Վանաձոր Հովհ. Աբելյանի անվան թատրոնում, 1973-1974 թվականներին եղել է Կամո քաղաքի թատրոնի ռեժիսորը, 1974-1979 թվականներին՝ Ղափանի թատրոնի տնօրենը։ 1980 թվականից աշխատում է Արտաշատի պետական թատրոնում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է «Աշոտ Երկաթ», «Անուշ տատիկը», «Նախագահի որդին», «Կապույտ ձիավորը», «Հայաստանն անուշ է», «Լոռվա ձորը», «Հովնան խութեցի», «Պատիվ», «Խիղճը», «Լույսը հյուսիսից», «Սերժանտ Կարո» (ըստ Մկրտիչ Սարգսյանի համանուն վիպակի) դրամաները, որոնք բեմադրվել են շրջանային և քաղաքային թատրոններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 90։
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Գևորգյան (դրամատուրգ)» հոդվածին։