Գևորգ Գորգիսյան

հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ

Գևորգ Սամվելի Գորգիսյան (հունվարի 23, 1986(1986-01-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծրագրավորող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր («Լուսավոր Հայաստան» կուսակցություն,)[1]։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար։

Գևորգ Գորգիսյան
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Մասնագիտություն՝ ծրագրավորող և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 23, 1986(1986-01-23) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ 2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում[1]։

2013-2014 թվականներին եղել է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին եղել է Լուսավոր Հայաստան նախաձեռնության համակարգող խմբի անդամ, 2015 թվականին ընտրվել է Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ[1]։

ԿրթությունԽմբագրել

2003 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, իսկ 2005 թվականին տեղափոխվել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտ, որն էլ ավարտել է 2007 թվականին[1]։

2011 թվականին ավարտել է Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ[1]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել