Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Գաբրիելի Բոյաջյան (1961, փետրվարի 7, Դոնի Ռոստով (Ռուսաստան)), մանկաբույժ, ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1987 թվական)։

Գևորգ Բոյաջյան
Ծնվել էփետրվարի 7, 1961(1961-02-07)[1] (63 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986 թվական)։ 1988-1996 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության համակարգում, 1996 թվականից՝ Երևանի հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի թոքաբանական բաժանմունքի վարիչ (միաժամանակ՝ ՀՀ երեխաների առողջության պահպանման ընկերակցության փոխնախագահ)։

1991 թվականին և 1993 թվականին կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան (Շահումյան, Վերին շեն, Մանաշիդ, Գյուլիստան), ՀՀ Մեղրի քաղաք, մասնակցել է հիվանդ և վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակչության, հիմնականում երեխաների, բուժսպասարկման աշխատանքներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։