Գրքի և գրքատպագրության թանգարան
Գրքի և գրքատպագրության թանգարան (մինչև 2000 թվականի հուլիս` Գրքի և գրքատպագրության Ուկրաինայի պետական թանգարան), թանգարան Կիևում, գտնվում է Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։
Գրքի և գրքատպագրության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Կիև |
Հասցե | вулиця Лаврська, 9, Київ, УкраїнаԼավրսկայա փողոց (9) |
Հիմնադրվել է | 1972 |
Կայք | mkdu.com.ua(ուկր.) և mkdu.com.ua/en/(անգլ.) |
Պատմություն
խմբագրելՀիմնադրում
խմբագրելՀիմնադրվել է Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի 1972 թվականի մարտի 17-ի № 137 որոշմամբ (1972 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես Գրքի միջազգային տարի)։
Ցուցադրության բացումը տեղի է ունեցել 1975 թվականի ապրիլի 23-ին։ 2000 թվականին ցուցանմուշները թարմացվել են և լրացվել։
Թանգարանի շենք
խմբագրելԹանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կիև-Պեչորյան մայրավանքի շենքում, որը հիմնադրվել է 1615 թվականին։ Տպագրական պալատի հիմնադիրը վանահայր Ելիսեյ Պլատենեցկին է։ Ներքին բակում պահպանվել են տառաձուլարանի արհեստանոցները, նույնպես թանգարանային տարածք է։
Առաջին տպագրատունը եղել է փայտյա և միհարկանի։ 1638 թվականին նրա արտաքին տեսքը փորագրվել է։ 1701 թվականին փայտյա շինությունը փոխարինվել է քարե շինությամբ։ 1718 թվականի հրդեհից այն վնասվել է։ Հետագայում տպագրատունը վերակառուցել են և ավելացրել երկրորդ հարկը։
Հողամասի թեքությունը դեպի արևելք է և շինությունը ամրապնդել են կոնտրֆորսերով` արկբուտաններով, որոնք հայտնի են գոթիկայի շրջանի տաճարներից։ Թանգարանի շենքը (№ 9 մասնաշենք) 18-րդ դարի ճարտարապետական հուշարձան է` կառուցված բարոկկո ոճով։
2000 թվականին ավարտվել են վերանորոգման-վերականգնողական աշխատանքները։ Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տարածքը կազմում է 930 քառ. մետր, իսկ երկու ցուցասրահներինը հասնում է մինչև 300 քառ. մետր։
Թանգարանի հավաքածուներ
խմբագրելԹանգարանի հավաքածուն ձևավորվել է Կիև-Պեչորյան մայրավանքի գրքի բաժնի հիման վրա և էականորեն լրացվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի գրքապահեստներում որոնողական աշխատանքների արդյունքում, նաև հայտնի գրքասեր գիտնականների (մասնավորապես Գրիգորի Կոլյադին նվիրել է 700 միավոր), կոլեկցիոներների, հրատարակիչների, նկարիչների նվերներով, ինչպես նաև թանգարանի և պետական միջոցներով գնումների հաշվին։
Թանգարանում կա ավելի քան 56 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են գրքի և գրքատպագրության պատմությունը Ուկրաինայի տարածքում` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչ մեր օրերը. XI-XV դարերի ձեռագերի պատճեններ, առաջին տպագիր գրքերի պատճեններ, XVI-XVII դարերի տպագիր գրքերի օրիգինալներ, գրավյուրաների փայտյա և պղնձյա տպարանական կլիշեներ, XVIII-XIX դարերի տպագրական մեքենաներ, 20-րդ դարի գրքային գրաֆիկայի օրիգինալներ։
Ցուցադրվում են նաև XVII-XIX դարերի հայտնի եկեղեցական և կրթամշակութային գործիչների գրքեր։