Գրուֆալոյի դուստրը (անգլ.՝ The Gruffalo's Child), կարճամետրաժ անիմացիոն հեռուստատեսային ֆիլմ, «Գրուֆալո» ֆիլմի շարունակությունը։ Նկարահանվել է ըստ համանուն մանկական գրքի, որը բեսթսելլեր է դարձել Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։

Գրուֆալոյի դուստրը
անգլ.՝ The Gruffalo's Child
Տեսակհեռուստաֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ
Հիմնված էThe Gruffalo's Child?
ՌեժիսորUwe Heidschötter?
ՍցենարիստՋուլիա Դոնալդսոն
ԵրաժշտությունRené Aubry?
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորEntertainment One, ADS Service[1] և Նեթֆլիքս
Տևողություն27 րոպե
ՊրիկվելԳրուֆալո (ֆիլմ)
Թվականդեկտեմբերի 25, 2011[2], դեկտեմբերի 24, 2012[3] և հունիսի 9, 2016[1]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին՝ BBC One հեռուստաալիքի եթերում, առաջին ֆիլմի ցուցադրումից երկու տարի անց։ Ֆիլմը նկարահանվել է գերմանացի սկսնակ ռեժիսորների մեկ այլ զույգի կողմից, բայց նույն ստուդիայում և նույն արտադրողների հետ (Մայքլ Ռոուզ և Մարտին Պոուպ)։ Ֆիլմը հնչյունավորվել է դերասանների կողմից, որոնք հայտնի են եղել առաջին մասից։ Պահպանվում են «Գրուֆալո» ֆիլմի ոճաբանությունը (հիմնված Ակսել Շեֆլերի նկարազարդումների վրա), ինչպես նաև` «շրջանակող» կառուցվածքը` պատմող Սկյուռիկի հետ։

Սյուժե խմբագրել

Ձմռանը սկյուռիկները ձյան մեջ ոտնահետքեր են տեսնում և հարցնում իրենց մորը, թե ով է. միգուցե Գրուֆա՞լոն է։ Սակայն մայրիկն ասում է, որ Գրուֆալոյի համար հետքերը փոքր են և պատմում է հետևյալ պատմությունը։

Գրուֆալոյի դուստրը մշտապես տարվում է անտառով, և հայրիկ-Գրուֆալոն ասում է, որ ժամանակին անտառում հանդիպել է մկանը` հսկա, սարսափելի գազանին, որն ունի երկար պոչ, վառվող աչքեր և պողպատե բեղեր։ Այնուամենայնիվ, դա չի վախեցնում փոքրիկ Գրուֆալոյին, և մի ձմեռ, երբ հայրիկը քնած է լինում, նա գնում է անտառ։ Հերթով հանդիպելով Օձին (որն ունի երկար պոչ), Բվին (որն ունի դեղին վառվող աչքեր) և Աղվեսինը (որն ունի բեղեր), Գրուֆալոյի դուստրը համոզվում է, որ դրանք Մկնիկը չեն։ Ի վերջո, նրան սկսում է թվալ, որ ոչ մի մուկ գոյություն չունի։

Այս պահին նա ինքն է հանդիպում հենց Մկնիկին, տեսնում, որ այն շատ փոքր է և որոշում է ուտել նրան։ Սակայն նա խոստանում է նրան ցույց տալ Մեծ Սարսափելի գազանին և բարձրանում է պնդուկի թփի վրա։ Լուսինը դուրս է գալիս, և Մկնիկի հսկայական ստվերը հիշեցնում է նույն հրեշին։ Գրուֆալոյի դուստրը սարսափած փախչում է և վերադառնում էքարանձավ, հայրիկի մոտ։

Երբ Սկյուռիկը ավարտում է պատմությունը, ավագ սկյուռը ցույց է տալիս, թե որքան վարպետորեն է ինքը «Գրուֆալոյի հետքերը» պատկերում ձյան մեջ՝ պոչով և թաթերով։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2013 թվականին մասնակցել է Եվրոպական անիմացիոն և հեռուստատեսային նախագծերի միջազգային փառատոնին Կեչկեմետում, ստացել է մրցանակ լավագույն հեռուստատեսային նախագծի համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել