Ջեյմս Քիմբերլի Քորդեն[4] (անգլ.՝ James Kimberly Corden, օգոստոսի 22, 1978(1978-08-22)[1][2][3], Hillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի դերասան և հաղորդավար։ Նա վարում է «Ուշ երեկոյան շոու Ջեյմս Քորդենի հետ» թոք շոուն, որը ցուցադրվում է CBS ալիքով։

Ջեյմս Քորդեն
անգլ.՝ James Corden
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1978(1978-08-22)[1][2][3] (42 տարեկան)
ԾննդավայրHillingdon, Հիլինգդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունHolmer Green Senior School?
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, ինքնակենսագիր, կատակերգու, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար
James Corden Վիքիպահեստում

Ուելսցի դերասանուհի Ռութ Ջոնսի հետ միասին Քորդենը դարձել է BBC-ի «Գևին և Սթեյսի» (2007-2010; 2019) սիթքոմի համահեղինակ և դերասան, որի համար նա BAFTA հեռուստատեսական մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգական ելույթ» անվանակարգում։ Նրա և գրայմ երաժիշտ Դիզի Ռասկալի «Shout» սինգլն առաջին հորիզոնական է զբաղեցրել Միացյալ Թագավորության հիթ-շքերթներում։

2011 թվականին հայտնվելով Comic Relief բրիտանական բարեգործական հեռուստամարաթոնում, նա ստեղծել է իր Carpool Karaoke սկետչն, երբ մեքենա էր վարում Լոնդոնով և երգեր երգում Ջորջ Մայքլի հետ։ 2009 թվականին Քորդեն դարձել է Brit Awards-ի հաղորդավարներից մեկը՝ Քայլի Մինոուգի և Մեթյու Հորնի հետ միասին։ Նա վարել է այս մրցանակաբաշխությունը նաև 2011 և 2014 թվականներին։ 2016 և 2019 թվականներին նա վարել է Թոնի մրցանակաբաշխությունը, իսկ 2017 և 2018 թվականներին՝ Գրեմմի մրցանակաբաշխությունը։

2011 թվականին նա արժանացել է Թոնի մրցանակին «Լավագույն դերասան պյեսայում» անվանակարգում՝ «Մեկ ստրուկ, երկու պարոն» կատակերգությունում իր աշխատանքի համար[6]։ 2015 թվականին նա BAFTA Britannia մրցանակ է ստացել «Տարվա բրիտանացի արտիստ» անվանակարգում[7]։

Վաղ տարիներԽմբագրել

Քորդենը ծնվել է Մեծ Լոնդոնի Հիլինգդոն քաղաքում՝ Մարգարեթ և Մալքոլմ Քորդենների ընտանիքում։ Նրա հայրն երաժիշտ էր Բրիտանիայի թագավորական օդային ուժերի խմբում (իսկ հետո քրիստոնեական գրքերի և աստվածաշնչերի վաճառող)[8], իսկ մայրը՝ սոցիալական աշխատող[9]։ Նա մեծացել է Բաքինգեմշիրի Հազլեմեր քաղաքում և հաճախել է Park Middle School-ը և Holmer Green Upper School-ը։ Երկու քույր ունի[10]։

Ջեյմս Քորդենի հետ ուշ երեկոյան շոուԽմբագրել

2015 թվականի մարտի 23-ին Քորդենը փոխարինել է Քրեյգ Ֆերգյուսոնին և դարձել երեկոյան թոք շոուի հաղորդավար[11][12][13]։ Նրա Carpool Karaoke-ն փոփ երգչուհի Ադելի հետ, որը թողարկվել է 2016 թվականի հունվարին, դարձել է 2016 թվականի ՅուԹյուբի ամենատարածված վիդեոն[14]։

ԱզդեցությունԽմբագրել

Քորդենն ասել է, որ նրա կատակերգական կարիերայի վրա ազդել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Գրեհամ Նորթոնը, Քրիս Էվանսը, Ջոնաթան Ռոսը[15], Կոնան Օ'Բրայենը[16], Դևիդ Լեթերմանը[17] և Սթեֆեն Քոլբերթը[18]։

Անձնական կյանքԽմբագրել

Քորդենը մի քանի տարի կիսում էր բնակարանը «Պատմական տղաներ»-ի աստղ Դոմինիկ Քուփերի հետ[19]։ Քութերը ծանոթացրել է Քորդենին իր ապագա կնոջ՝ Ջուլիա Քերիի հետ, որին Քուփերը ճանաչում էր երկար ժամանակ[20][21]։ Քորդենը և Քերին ամուսնացել են 2012 թվականի սեպտեմբերի 15-ին։ Նրանք երեք երեխա ունեն․ որդին՝ Մաքսը (ծնված 2011 թվականի մարտի 22-ին) և դստրեր՝ Քերին (ծնված 2014 թվականի հոկտեմբերի 27-ին) ու Շարլոթը (ծնված 2017 թվականի դեկտեմբերի 12-ին)[22]։ Քուփերը Մաքսի կնքահայրն է։

Քորդենը Անգլիայի Պրեմիեր լիգայի West Ham United ֆուտբոլային թիմի երկրպագուն է[23]։

2015 թվականին Քորդենը ստացել է Բրիտանական կայսրության սպա (OBE)՝ դրամային հատուցած իր ծառայությունների համար[24]։

Քորդենն ապրում է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում իր ընտանիքի հետ[25][26]։

ՖիլմագրությունԽմբագրել

Լրիվ ֆիլմագրությունը տես անգլերեն բաժնում։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Սինգլների ցանկ՝ մանրամասնություններով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն հորիզոնական Ալբոմ
UK IRL[27]
«Shout» 2010 1 41
«Only You»

(Քայլի Մինոուգի հետ)

2015 Kylie Christmas
«The Greatest Gift»

(Բրեթ ՄաքՔենզիի հետ)

2016
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել կամ չի ընդգրկվել հիթ-շքերթում։

ՏեսահոլովակներԽմբագրել

Տարեթիվ Անվանում Արտիստ
2011 «Happy Now» Take That
«Mama Do the Hump» Ռայզլ Քիքս
2016 «Can't Stop the Feeling! (First Listen)» Ջասթին Թիմբերլեյք

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Shaw Vicky (մարտի 16, 2010)։ «James Corden reveals he was teased over middle name»։ The Independent 
  5. James Corden (սեպտեմբերի 29, 2011)։ May I Have your Attention Please?։ Century։ ISBN 978-1-8460-5935-3 
  6. Profile, United Agents; accessed 28 December 2014.
  7. «Meryl Streep, Sam Mendes & James Corden To Be Lauded At 2015 Britannia Awards»։ Deadline Hollywood։ օգոստոսի 20, 2015 
  8. |title=The Howard Stern Show radio interview June 5, 2019|
  9. «Sharon and Kelly Osbourne give their backing to Fashion Targets Breast Cancer 2013»։ Thirdsector.co.uk։ ապրիլի 30, 2013։ Վերցված է դեկտեմբերի 28, 2014 
  10. «Getting to know James Corden, the new host of 'The Late Late Show'»։ TheCelebrityCafe.com 
  11. Carter Bill (սեպտեմբերի 8, 2014)։ «James Corden to Replace Craig Ferguson as Host of 'The Late, Late Show' on CBS»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 8, 2014 
  12. Kondolojy Amanda (հոկտեմբերի 23, 2014)։ «'The Late Late Show With James Corden' to Premiere March 2015»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 25, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 23, 2014 
  13. Brian Steinberg (դեկտեմբերի 12, 2014)։ «CBS Pushes James Corden's Debut On 'Late Late Show' To March 23»։ Variety։ Վերցված է դեկտեմբերի 13, 2014 
  14. Stolworthy Jacob (դեկտեմբերի 7, 2016)։ «James Corden's Adele Carpool Karaoke biggest YouTube viral video of 2016»։ The Independent 
  15. «James Corden talks Late Late Show plans, influences, and competition»։ The Hollywood Reporter։ հունվարի 12, 2015։ Վերցված է հունիսի 7, 2015 
  16. «James Corden: Conan»։ team coco։ մարտի 26, 2015։ Վերցված է հունիսի 7, 2015 
  17. «Sting, James Corden Sing So Long to David Letterman»։ Rolling Stone։ Վերցված է հունիսի 9, 2015 
  18. «Stephen Colbert scares James Corden»։ Deadline Hollywood։ Վերցված է հունիսի 9, 2015 
  19. The Late Late Show with James Corden (մայիսի 17, 2016)։ «Dominic Cooper & James Corden Were Roommates» – via YouTube 
  20. «Dominic Cooper on James Corden: "I knew the first day I met him..."»։ BBC։ Վերցված է հունիսի 30, 2017 
  21. The Late Late Show with James Corden (մայիսի 17, 2016)։ «Kristin Chenoweth Forgives You» – via YouTube 
  22. Juris Yvonne (հուլիսի 8, 2017)։ «There's Another Corden Baby on the Way! James and Wife Julia Are Expecting Their Third Child»։ People 
  23. «James Corden on West Ham, Ravel Morrison and England»։ talkSPORT։ հոկտեմբերի 8, 2013։ Վերցված է հոկտեմբերի 30, 2016 
  24. 2015 New Year Honours List Archived 2 January 2015 at the Wayback Machine.
  25. «Inside James Corden's £7.5m mansion as he brings The Late, Late Show to the UK»։ HELLO! (անգլերեն)։ 2017-12-23։ Վերցված է 2019-10-08 
  26. Rainbird Ashleigh (2015-01-11)։ «James Corden rents out London mansion for £15,000 A MONTH while he's in LA»։ mirror։ Վերցված է 2019-10-08 
  27. «Discography Band Aid 20»։ irish-charts.com։ Hung Medien։ Վերցված է դեկտեմբերի 5, 2011 

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող:
Քրեյգ Ֆերգյուսոն
«Ուշ երեկոյան թոք շոուի» հաղորդավար
2015-այժմ