Գրուֆալո, բրիտանա-գերմանական կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանված՝ Ջուլիա Դոնալդսոնի գրքի հիման վրա, որը նկարազարդվել է Ալեքս Սկեֆֆլերի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է Յակոբ Սկահի և Մաքս Լենգի կողմից[3]։

Գրուֆալո
անգլ.՝ The Gruffalo
Տեսակհեռուստաֆիլմ և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Հիմնված էԳրուֆալո (գիրք)
ՌեժիսորՄաքս Լենգ[1] և Jakob Schuh?[1]
ՍցենարիստՋուլիա Դոնալդսոն
ՀնչյունավորումՀելենա Բոնեմ Քարթեր, Ջեյմս Քորդեն, Ռոբի Քոլթրեյն, Թոմ Ուիլկինսոն, Ջոն Հըրթ և Ռոբ Բրայդոն
ԵրաժշտությունRené Aubry?
ՕպերատորՈւլլի Հադինգ
Երկիր Գերմանիա և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորBBC, ADS Service[2] և Նեթֆլիքս
Տևողություն27 րոպե
ՍիկվելԳրուֆալոյի դուստրը
Թվական2009 և դեկտեմբերի 25, 2009[2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Նկարահանվող անձնակազմի մեջ են մտնում՝ Հելենա Բոնեմ Քարթերը, Ռոբ Բրայդոնը, Ռոբբի Կոլտրեյնը, Ջեյմս Կորդենը, Ջոն Հըրթը և Թոմ Ուիլկինսոնը։

2009 թվականի դեկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայում 9.8 միլիոն մարդ ներկա գտնվեց ֆիլմի պրեմիերային։ Ֆիլմն արժանացել է Օսկարի և առաջադրվել՝ BAFTA մրցանակի համար[4][5]։ Ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի կինոթատրոններում, իսկ 2012 թվականի դեկտեմբերին ֆիլմը և դրա շարունակությունը՝ «Գրուֆալոյի երեխան», Միացյալ Նահանգների հանրությաը հասանելի դարձավ հեռուստացույցով[6]։

Սյուժե խմբագրել

Ոչ սաղարթախիտ անտառում, կարմրագույն սկյուռ մայրիկը գտնում է գետնանուշ։ Նրա երեխաները խաղալու ժամանակ հանկարծ լսում են բվի ձայնը։ Մայրիկ սկյուռին հաջողվում է դիմակայել բվին, բայց երեխաները պնդում են մայրիկին իրենց համար պատմություն պատմել։ Ուստի նա սկսում է պատմել մի մկան մասին, ով զբոսնում էր մի գեղատեսիլ անտառով։ Նա փորձում է ուտելու համար գետնանուշ գտնել, բայց նրան չի հաջողվում նույնիսկ մեկը գտնել։ Նա որոշում է ուղևորվել անտառի խորքերը գետնանուշի ծառի որոնումներ իրականացնելու համար։ Հանկարծակի բախվում է երեք գիշատիչ կենդանիների, որոնք բոլորն էլ նրան ուտե են ուզում։ Սկզբում աղվեսը, այնուհետև բուն, իսկ հետո՝ օձը։ Քաջ մկանն օգնության է հասնում իր հնարամտությունը։ Նա ստում է բոլորին ասելով, որ հանդիպում ունի մի սարսափելի հրեշի հետ (իր երևակայական հերոսին անվանելով Գրուֆալո) և ասում է որ իր սիրելի ուտելիքն այն կենդանին է, որի հետ նա այդ պահին խոսում էր և որ նա հանդիպում էր Գրուֆալոյին հենց իրենց գտնվելու վայրում։ Գիշատիչներից յուրաքանչյուրը վախենում է և փախչում։

Մուկն ինքն իրենից գոհ քայլում է, մինչ հանկարծակի դեմ առ դեմ բախվում է իրական Գրուֆալոյի հետ, որը ճիշտ այնպիսի կերպարանք ուներ, ոնց նկարագրել էր մուկը։ Մուկն ասում է, որ բոլորն անտառում իրենից վախենում են՝ առաջարկելով շրջայց կատարել անտառում և համոզվել այդ փաստի մեջ։ Երբ նրանք ճանապարհին հանդիպում են կենդանիների, Գրուֆալոյի ներկայությունը վախեցնում է նրանց։ Գրուֆալոն հավատում է, որ նրանք վախենում են մկից։ Մկան փորը սկսում է ձայներ արձակել և նա ասում է, որ իր սիրելի ուտելիքը Գրուֆալոյի աղացած միսն է, որը ստիպում է Գրուֆալոյին մազապուրծ փախչել։ Վերջապես մկանը հաջողվում է գետնանուշ գտնել և ուտել հանդարտության մեջ, չնայած նա այդպես էլ չի ուղևորվել դեպի գետնանուշի ծառը։

Երբ մայր սկյուռն ավարտում է իր պատմությունը, սկսում է ձյուն տեղալ։

Հնչյունավորողներ խմբագրել

  • Հելեն Բոնեմ Քարթեր - մայր սկյուռ
  • Ջեյմս Կորդեն - մուկ
  • Ռոբբի Կոլտրեյն - Գրուֆալո
  • Թոմ Ուիլկինսոն - աղվես
  • Ջոն Հըրթ - բու
  • Ռոբ Բրայդն - օձ
  • Սեմ Լյուիս - առաջին փոքրիկ սկյուռիկ
  • Ֆիբի Գիվրոն -Թեյլոր - երկրորդ փոքրիկ սկյուռիկ

Արտադրանք խմբագրել

Գրուֆալո գիրքը՝ գրված Յուլիա Դոնալդսոնի և նկարազարդված Աքսել Սկեֆֆլերի կողմից, հրատարակվել է 1999 թվականին, որից վաճառվել է շուրջ 5 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:2009 թվականին BBC ռադիոյով գիրքն արժանացել է «Լավագույն հեքիաթ քնելուց առաջ կարդալու համար» կոչմանը[7]։ Գրքի հիման վրա նկարահանվել է 24 րոպեանոց մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի BBC One հեռուստաալիքով 2009 դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմը 2011 հունվարի 25-ին արժանացել է Օսկարի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։ Այն նաև 2010 թվականին առաջադրվել է BAFTA մրցանակին արժանանալու համար։

Ֆիլմը ցուցադրվել է ամբողջ աշխարհում, այդ թվում և գերմանական ZDF հեռուստաալիքով։ Ֆիլմը 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ցուցադրվել է հեռուստացույցով ԱՄՆ-ի Freeform հեռուստաալիքով իր ամանորյա 25 օր ցուցադրող հատուկ թողարկումների ժամանակ[8]։ Այն նաև ցուցադրվել է կանադական YTV հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. «highlights - 25.12.2010 euromaxx». Deutsche Welle. YouTube. 2010 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Nominees for the 83rd Academy Awards». oscars.org. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
  5. «2010 Film Awards nominations». BAFTA website. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին.
  6. Sarto, Dan (2012 թ․ դեկտեմբերի 7). «Gruffalo's Child to Premiere on Sprout». Animation World Network. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  7. «Children's favourite, the Gruffalo, has landed his own TV show». Mail Online. London: Daily Mail. 2009 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. Robert Seidman (2010 թ․ նոյեմբերի 2). «ABC Christmas Schedule». TV By The Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել