Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրոհ (այլ կիրառումներ)

«Գրոհ», խորհրդային շրջանի հասարակական, քաղաքական, գրական պատկերազարդ ամսագիր։ Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի, Թիֆլիսի կոմիտեի․ Կենտգործկոմի ու պրոֆխորհրդի օրգան։ Հրատարակվել է 1928—33 թվականներին, Թիֆլիսում (1928—31 թվականներին՝ «Պրոլետար»)։ Խմբագիրներ՝ Վ․ Գրիգորյան, Վ․ Ատրյան, Ս․ Վարդանյան։

Լուսաբանել է Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութայիև առօրյան։ Անդրադարձել է առաջին հնգամյակի խնդիրներին՝ էլեկտրիֆիկացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողերի ավելացման, արդյունաբերական ձեռնարկությունները նորագույն սարքավորումներով համալրելու հարցերին, պրոպագանդել գիտատեխնիկական նվաճումները։

Լայն տեղ է հատկացրել գրականությանը ու արվեստին, տպագրել Վ․ Փափազյանին, Ա․ Ոսկանյանին, Վ․ Աճեմյանին և ուրիշևերին նվիրված հոդվածներ։ «Գրոհ» ամսագրին աշխատակցել են Դերենիկ Դեմիրճյանը, Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը, Մկրտիչ Արմենը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 233