Գրիչ թունել

թունել Զագրեբում, Խորվաթիա

Գրիչ թունել (խորվ.՝ Tunel Grič), հետիոտնային թունել, որը գտնվում է Զագրեբի քաղաքի կենտրոնում՝ պատմական Գրիչ թաղամասի տակ (նաև հայտնի է որպես Հրադեց կամ Գորնի-Գրադ)։ Կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես օդային հարձակման ապաստարան։ Թունելը կրկին օգտագործվել է միայն 1990-ականներին, կրկին ծառայել է որպես ապաստարան Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ։ 2016 թվականին թունելը վերակառուցվել և բացվել է հանրության համար՝ դառնալով զբոսաշրջային և տարբեր մշակութային միջոցառումների վայր։

Գրիչ թունել
Տեսակpedestrian tunnel?
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

 
Գրիչ թունելի մուտքը Մեսնիչկա փողոցից

Գրիչ թունելը ձգվում է 350 մետր Մեսնիչկա փողոցից մինչև Ստեփան Ռադիչ փողոց[1][2] և ունի 3,2 մետր լայնություն[3]։ Կենտրոնական դահլիճը մոտ 100 մետր երկարություն[4] և 5,5 մետր լայնություն[1] ունի։

Թունելն ունի վեց ելք՝ արևմտյանը՝ դեպի Մեսնիչկա փողոց, արևելյանը՝ Ռադիչա փողոցի թիվ 19 տան բակը[5] և չորս ճյուղ դեպի հարավ՝ Իլիցա և Յոսիպ Տոմիչ փողոցների տների բակերը։ Այս ելքերից մեկը տանում է դեպի Տոմիցա փողոցի թիվ 5ա տունը (Արվեստների այգի), մյուսը տանում է դեպի Իլիցայի թիվ 8 տունը։ Մնացած երկու ճյուղերը (դեպի Իլիցայի թիվ 28 և թիվ 30 տները) ամբողջությամբ ավարտված չեն։

Թունելի հատակի մակերեսը մոտավորապես 2200 քմ է[6]։

Թունելը բաց է հանրության համար ամեն օր ժամը 9:00-ից մինչև 21:00-ն[2][7][8]։

Պատմություն խմբագրել

 
Գրիչ թունելի ներսում

1943 թվականին, վախենալով Զագրեբի ռմբակոծությունից[9], Խորվաթիայի վարչապետ Նիկոլա Մանդիչը հրամայեց Գորնի-Գրադ բլրի տակ ստեղծել հանրային օդային հարձակման ապաստարան։ Ապաստանը, ըստ նրա պահանջների, պետք է միջանցքներով միացվեր բլրի արևելյան և արևմտյան մասերին[4][10]։

Թունելի նախագծման և կառուցման համար հատկացվել է 141,2 մլն կուն։ Կառույցի նախագծումը վստահվել է ինժեներներ Աբրամովիչին, Սենյակովիչին և Վայդային։ Սկզբում թունելը նախատեսվում էր կառուցել 90 աշխատանքային օրում, սակայն բարձր գնաճի պատճառով դրա արժեքը բարձրացավ մինչև 490 միլիոն կուն, իսկ բացումը տեղափոխվեց 1944 թվական[4]։

Շուտով թունելի նախագիծը հայտնվեց քննադատության տակ։ 1944 թվականի փետրվարին Զագրեբի շինարարական կոմիտեն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ «հանուն տրանսպորտային կապերի ապաստարանի ստեղծումը լիովին անտեղի է» և որ «չափազանց մեծ ուշադրություն է դարձվում դրան»։ Կոմիտեի մեկ այլ փաստարկն այն էր, որ այս թունելը կարող է տեղավորել ընդամենը 5000 մարդ, և, ըստ հաշվարկների, դրա կառուցման արժեքը մեկ անձի համար կազմում է 60,000 կուն, որը հանձնաժողովը չափազանց բարձր է համարել։ Սակայն թունելի շինարարությունը շարունակվել է, թեև նախագծի որոշ մանրամասներ չեն իրականացվել։ 1944 թվականի մայիսին Զագրեբի քաղաքապետ Իվան Վերները հրաժարվեց ընդարձակ կենտրոնական դահլիճ ստեղծելու ծրագրից։ Թունելը կառուցվել է հիմնականում տեղական շինանյութերի օգտագործմամբ, ինչպիսիք են Զագրեբի շրջակայքի մանրախիճը և Բոսնիայի փայտանյութը[4]։

1947 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թունելը վերանորոգվել է։ Աշխատանքներ են տարվել կառուցվածքը խոնավությունից պաշտպանելու համար[4]։ 1949 թվականին թունելն օգտագործվել է որպես պահեստ սննդամթերք արտադրող Malina ընկերության կողմից[9]։

1949 թվականի հոկտեմբերի 31-ին փաստաթղթով առաջարկվում էր կառուցել ևս մեկ միջանցք, որը տանում է դեպի Գուպչևա-Զվեզդա տարածք (թունելի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս)։ Այս նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն որոշ ժամանակ անց կառուցվեց գրեթե 100 մետր երկարությամբ կենտրոնական դահլիճ։ Զագրեբի մշակութային և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Էմիլ Մատեշիչը (խորվաթական Kulturno informativni centre) կարծում է, որ դրա կառուցումը պայմանավորված է Սառը պատերազմի ժամանակ լարված քաղաքական իրավիճակով և իրականացվել է գաղտնի. թունելի կառուցմանն առնչվող որոշ փաստաթղթեր դեռևս չեն հրապարակվել Խորվաթիայի պաշտպանության նախարարության կողմից[4]։

Վերակառուցում խմբագրել

 
Գրիչ թունելի և շրջակայքի քարտեզ

21-րդ դարի սկզբին թունելը վերակառուցելու մի քանի առաջարկներ արվեցին, ներառյալ թանգարանի ստեղծումը և երկու վերելակների տեղադրումը, որպեսզի մարդիկ կարողանան Գորնի-Գրադ հասնել Տուշկանաց թաղամասից՝ առանց զառիթափ բլուրը բարձրանալու։ Այս ծրագրի իրականացումը հետաձգվել է անորոշ ժամանակով[1]։

Վերակառուցման ծրագիրը վերջնականապես հայտարարվեց 2015 թվականի ապրիլին[11], իսկ աշխատանքները սկսվեցին 2016 թվականի ապրիլի 18-ին[12]։

Դրանք պետք է ավարտվեին երեք փուլով. առաջին փուլը թունելի վերանորոգումն էր, երկրորդ փուլը վերելակի տեղադրումն էր Գորնի-Գրադում, երրորդ փուլը զբոսաշրջիկներին գրավելու համար արվեստի օբյեկտների ստեղծումն էր։ Վերականգնման առաջին փուլի համար հատկացվել է 1 350 000 կուն (180 000 եվրո), այն ավարտվեց հուլիսի 6-ին, և Գրիչի թունելը պաշտոնապես բացվեց հանրության համար[5][13][14]։

Այնուամենայնիվ, վերակառուցումը քննադատվել է անվտանգության նախազգուշական միջոցների բացակայության պատճառով։ Հաղորդվում է, որ թունելում բացակայում են հակահրդեհային համակարգերը, մեխանիկական օդափոխության համակարգ[6][8][15]։ Իսկ տարհանման ելքը հրդեհի դեպքում չափազանց խնդրահարույց է որակվել։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիչ թունել» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Kolovoz 2005». Zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 2005 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 Lippe-McGraw, Jordi (2016 թ․ հուլիսի 11). «World War II Bomb Shelter in Croatia Now Open to the Public». Travel + Leisure (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. Devčić, Matej (2016 թ․ հուլիսի 6). «Jutros smo ušli u upravo dovršeni novouređeni Tunel Grič koji spaja Mesničku i Radićevu; ovako izgleda». Telegram.hr (խորվաթերեն). Zagreb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Malbaša, Ana (2016 թ․ հուլիսի 29). «Tajne tunela Grič: Od skloništa i susreta Pavelića i Tita '44. do današnjeg prostora za muzej i šetnicu». Nacional (խորվաթերեն). Zagreb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 «Gotova prva faza radova na tunelu Grič». Zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 Balija, Petra (6 December 2016). «Tunel Grič nije siguran jer nije riješeno što u slučaju požara». Večernji list (in Croatian). Retrieved 22 December 2016.
  7. «A new attraction - The Grič Tunnel Opens to Public». Zagreb Tourist Board. 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. 8,0 8,1 Pauček Šljivak, Marina (2016 թ․ հուլիսի 7). «FOTO Obišli smo tek otvoreni tunel Grič: Građani za Index otkrili što su nekad u njemu radili». Index.hr (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 Ryan, Beth (2016 թ․ հուլիսի 7). «Revamped Zagreb tunnel to open to public». Time Out Croatia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Grič Tunnel in Zagreb, Croatia». Lonely Planet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  11. «Gradonačelnik najavio obnovu tunela Grič koji spaja Radićevu i Mesničku ulicu». Zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 2015 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Započeli radovi na sanaciji tunela Grič». Zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. Forjan, Ivan (2016 թ․ հուլիսի 7). «ZAGREB IMA NOVU ATRAKCIJU Sve što trebate znati o novootvorenom tunelu Grič». Dnevnik.hr (խորվաթերեն). Nova TV. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  14. «Hrvatska: Otvoren Tunel Grič - još jedna turistička senzacija u Zagrebu - Vijesti sa Balkana i Svijeta». e-vijesti.com (խորվաթերեն). 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  15. «Zatvoren jedan od izlaza tunela Grič». Dnevnik.hr (խորվաթերեն). 2016 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.