Ապաստարան
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Ապաստարան, կառույց, որը ապահովում է բնակչության պաշտպանությունը ժամանակակից բոլոր տեսակի զենքերի վնասող գործոններից, դրանցից առաջացած երկրորդային վնասող միջոցներից, կրակից, ծուխից, գազից և արդյունաբերական թունավոր նյութերից։
Ապաստարանները դասակարգվում են.
- ըստ պաշտպանական հատկության լինում 4 դասի,
- ըստ տարողության լինում են փոքր՝ մինչև 150 մարդ, միջին՝ 150-300, խոշոր՝ 300-ից ավելի,
- ըստ տեղադրման (կառուցման վայրի) լինում են՝ նկուղային հարկերում տեղադրված և առանձին տեղադրված (շենքից դուրս կառուցված),
- ըստ զտիչ-օդափոխիչ սարքի ապահովման լինում են գործարանային և պարզագույն տիպի (պատրաստված ձեռքի տակ եղած նյութերից),
- ըստ կառուցման ժամկետի լինում են՝ վաղօրոք, դեռևս խաղաղ տարիներին կառուցված և արագընթաց մեթոդով կառուցված (կառուցվում են հակառակորդի հարձակման վտանգի կամ այլ անհրաժեշտության դեպքում)։
Աղբյուրներ
խմբագրել- Խ. Դանիելյան, Հ. Դանիելյան, Հ Հակոբյան, Ս. Հակոբյան, Մ. Սարգսյան, «Քաղացիական պաշտպանության և արտակարգ իրավիծակների հիմնահարցեր», էջ 142
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեթոդական ցուցումներ «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար»(չաշխատող հղում)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 502)։ |