Գրիշա Հովհաննիսյան

հայ մանկավարժ

Գրիշա Սուրենի Հովհաննիսյան (1919, Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Գրիշա Հովհաննիսյան
Ծնվել է1919
ԾննդավայրՄալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Գրիշա Հովհաննիսյանը ծնվել է 1919 թվականին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 1919 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և 1937-1939 թվականներին դպրոցում եղել է պիոներ-ջոկատավար[1]։

1939 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ 1941 թվականի առաջին ամիսներին մասնակցել է թշնամու դեմ մղված կռիվներին Ժիտոմիրի ուղղությամբ Ալեքսանդրիայի շրջանում։ Վիրավորվել է, ապաքինվելուց հետո սովորել է Ստալինգրադի ռազմաքաղաքական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, որտեղ էլ լեյտենանտ Գրիշա Հովհաննիսյանը ընտրվել է գումարտակի կոմերիտմիության կազմակերպության քարտուղար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1943 թվականի վերջում նշանակվել է գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ։ Մասնակցել է Օրանիենբաումի պլացդարմի գրավման գրոհներին։ 1944 թվականի ապրիլին ծանր վիրավորվել և որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ ազատվել է ծառայությունից[1]։

Մարտերում ցուցաբերած խիզախության համար արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», «Արիության համար», «Լենինգրադի պաշտպանության համար», 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալների։ Նևա գետն անցնելիս անձնական քաջության համար պարգևատրվել է անվանական մեդալով[1]։

Պատերազմից հետո Հովհաննիսյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, աշխատել է Եղեգնաձոր քաղաքի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։ 1975 թվականին Հովհաննիսյանը անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում[1]։

ՊարգևներԽմբագրել

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Արիության համար» մեդալ
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել