Գրիլ, շարժական կամ ոչ շարժական սարք է, որը նախատեսված է ածուխի, կրակի վրա կերակուրի պատրաստման համար։ Գրիլի գործառույթը կարող է հարմարեցված լինել գազի սալօջախին կամ միկրոալիքային վառարանին։

Գրիլ
Ենթատեսակcooking appliance?
 Grills Վիքիպահեստում

Գրիլի տեսակները

խմբագրել

Կան գրիլի մի քանի տեսակներ. նրանց մեծ մասը մտնում է հետևյալ 3 դասակարգման խմբերի մեջ. գազի, էլեկտրական և փայտի ածուխի վրա։ Սննդի պատրաստման մեթոդների հարցում ածուխի կամ գազի օգտագործման վերաբերյալ մեծ բանավեճ է ընթանում։ Գոյություն ունի ժամանակակից ածուխային գրիլի 2 հիմնական տեսակ՝ կափարիչով և առանց կափարիչի։ Ի տարբերություն առանց կափարիչի գրիլների՝ կափարիչով գրիլներն ավելի բազմաֆունկցիոնալ սարքեր են։ Փակ կափարիչի շնորհիվ գրիլի մեջ կարելի է օգտագործել պատրաստման երեք մեթոդ՝ ուղիղ, շեղակի և 50/50:

Գրիլի վրա սննդի պատրաստման մեթոդները

խմբագրել

Պատրաստման ուղիղ մեթոդի ժամանակ սնունդը տեղադրվում է ածուխի համար նախատեսված ցանցի վրա։ Ածուխը հավասարապես տարածված է ամբողջ ցանցի երկայնքով։ Պատրաստումը տեղի է ունենում ածուխից եկող ուղիղ ջերմության և մի քիչ էլ՝ գրիլի պատերից և կափարիչից անդրադարձող ջերմության արդյունքում։ Ուղիղ մեթոդով պատրաստում են այնպիսի ուտեստներ, որոնց պատրաստման ժամանակը մինչև 30 րոպե է։ Դրանք կարող են լինել մսի կտորներ (գրիլի վրա պատրաստվող ֆիրմային ուտեստներից են տավարի մսի ստեյքը, ձկնեղենը, թռչնեղենը, բանջարեղենը և այլն)։ Այս դեպքում գրիլի ներսում ջերմաստիճանն անցնում է 300 °C-ը։ Բացի այդ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ տեղի է ունենում ճարպի արագ հալում, որի շնորհիվ պատրաստված սնունդը դառնում է քիչ յուղոտ։ Այս փաստը նշվում է բժիշկ-սննդաբանների կողմից։

Ոչ ուղիղ պատրաստման մեթոդը. սնունդը տեղադրվում է պատրաստման համար նախատեսված ցանցի կենտրոնում, ածուխը բաժանվում է 2 մասի՝ գրիլի անկյուններում։ Այս դեպքում ածուխից ելնող ջերմությունը համադրվում է գրիլի պատերից և կափարիչից անդրադարձող ջերմության հետ։ Այս մեթոդով պատրաստելու ժամանակ ջերմությունը գրիլի կափարիչի տակ հասնում է 110 °C-ի սահմաններում։ Ուտեստը պատրաստվում է 30 րոպեից մինչև մի քանի ժամ։ Այս մեթոդով կարելի է տապակել ամբողջական թռչուն, մսի մեծ կտորներ և այլն։

50/50 մեթոդը ներառում է այս երկու մեթոդները և կիրառվում է, երբ բաղադրատոմսով նշվում է, որ միսը պետք է «լավ եփվի»։ Այս դեպքում ածուխը գտնվում է միայն ածուխի ցանցի մի կեսում։ Այս մեթոդի դեպքում սնունդը մի որոշ ժամանակ տապակվում է ածուխի վրա, հետո խառնվում է «սառը» գոտու հետ, որտեղ էլ շարունակվում է եփվել Գազային և էլեկտրական գրիլների դեպքում, որպես կանոն, պատրաստման այս մեթոդներին հասնում են առավել ցածր ջերմաստիճան ունեցող այրիչներից մեկի անջատման հաշվին և այլն։

Խորովածի ցանց

խմբագրել
 
Ցանց գրիլի համար

Խորովածի ցանցի ամենահասարակ տարբերակն իրենից ներկայացնում է երկու մետաղական վանդակացանց, որոնց միջև սեղմվում է մթերքը և երկու բռնակ, որոնցից մեկը՝ ավելի կարճը, միացած է մի վանդակացանցի, իսկ մյուսը՝ ավելի երկարը՝ հագեցած է ձեռքի համար բռնելու բռնիչով և միացած է մյուս վանդակացանցին[1]։ Բռնիչի և ցանցավանդակի (որի միջև մթերք է սեղմված լինում) համադրման ժամանակ դրանք մի հարթության վրա են լինում։ Բռնիչի ֆիքսման համար օգտագործվում է օղակներ՝ այնպես, որ նրանք ազատ տեղափոխվեն բռնիչի երկայնքով և շարժվելով դեպի վանդակացանցը՝ գոտևորում են երկու բռնակների ծայրերը, իսկ տեղափոխվելով հակառակ ուղղությամբ՝ ազատում են կարճ բռնակի ծայրը այնպես, որ ապահովում են վանդակացանցերի միմյանցից բացվելը։

Կան վանդակացանցերի այլ տեսակներ։ Որպես կանոն դրանք ունեն հարթ մակերես, որն անմիջականորեն դրվում է ածուխի վրա։ Վանդակացանցը իր ձևով կարող է լինել և կլոր և ուղղանկյուն։ Որոշ վանդակացանցեր կարող են ունենալ հատուկ ոտիկներ, որը մեծացնում է վանդակացանցի ֆունկցիոնալ հնարավորությունները՝ շահագործման ժամանակ։

Խորովածի համար նախատեսված վանդակացանցի առավել բարդ տեսակները օղակների փոխարեն մատակարարվում են փականով՝ վանդակացանցերի սեղմումը ուժեղացնելու կամ դրանց միջև եղած հեռավորությունը փոխելու համար։ Այսպիսի կարգավորիչները կարող են իրենցից ներկայացնել լայնակի փակոցի շրջանակ։ Այդ շրջանակները կարող են լինել հարթ, կորացած, կամ պրիզմայաձև կորացած[2]։ Կամ կարգավորիչները կարող են լինել կորացած թիթեղներ՝ բացվածքով։ Այն դեպքում, երբ կարգավորիչը հարթ չէ, փականն ու բացվածքը տեղակայված են իրար դիմաց, տարբեր մակարդակներում ձևավորում են մի շարք զուգահեռ անցումներ՝ կախված շրջանակի հարթությունից, բացի այդ անցումներից մեկն անցնում է բռնիչի ծայրի միջով։ Տարածությունը, որի շնորհիվ կարճ բռնիչի ծայրը ֆիքսվում է համեմատաբար երկար բռնիչի ծայրին, կարող է ձևափոխել՝ կախված այն բանից, թե կարգավորիչի որ անցումով է անցնում այդ ծայրը։ Դա նաև թույլ է տալիս հուսալիորեն ֆիքսել տարբեր հաստության մթերքները։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. См., например, патент РФ на полезную модель № 16063 и 113126.
  2. См., например, патент РФ на полезную модель № 114408.

Արտաքին հղումներ

խմբագրել