Գրիգոր Սարգսյան
Գրիգոր Ալեքսանի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1920, Սիսիան, Հայաստան - հունվարի 6, 1997, Երևան, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Գրիգոր Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1920 |
Ծննդավայր | Սիսիան, Հայաստան |
Մահացել է | հունվարի 6, 1997 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1937) և Երևանի պետական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գրականագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան |
Անդամություն | Հայաստանի գրողների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1920 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Շենաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղում[2]։ 1937 թվականին վարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Եղել է ճակատային «Առաջ հանուն հայրենիքի» թերթի աշխատակից: 1944-1947 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում: 1947 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Դասախոսում է համալսարանում: Միաժամանակ բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար է եղել «Բիբլոգրաֆիական ամսագիր», «Սովետական դպրոց», «Սովետական Հայաստան», «Սովետական գրականություն և արվեստ», «Գրական թերթ» պարբերականներում: 1947-1949 թվականներին և աշխատել է ՀԿԿ Կենտկոմի պրոպականդայի և ագիտացիայի բաժնում որպես հրահանգիչ[3]:
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով:
ԵրկերԽմբագրել
- Վարուժանի ստեղծագործական կյանքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1947, 56 էջ:
- Ստ. Շահումյանը գրական քննադատ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1954, 40 էջ:
- Հակոբ Հակոբյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 270 էջ:
- Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս-քննադատ, Երևան, Հայպետհրատ, 1960, 180 էջ:
- Գրական մարտաշխարհում, Երևան, Հայաստան, 1968, 378 էջ:
- Մաքսիմ Գորկին հայ մարքսիստների գնահատմամբ, Երևան, Գիտելիք, 1968, 32 էջ:
- Գեղարվեստական գրականության դերը պրոպագանդիստական աշխատանքում, Երևան, Գիտելիք, 1964, 23 էջ:
- Հ. Հակոբյանի կյանքը, Երևան, Հայաստան, 1966, 211 էջ[4][5]:
- Հայ մեծ դրամատուրգը, Երևան, Հայաստան, 1976, 218 էջ:
- Սըվաճյանը հրապարակախոս-երգիծաբան, Երևան:
ՄամուլԽմբագրել
- Սովետահայ գրականության վերելքի համար: «Գրական թերթ», 1948, № 3-4:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի հանրապետութիւն, օրաթերթ,11 յունուար,1997: էջ 4 (Գրիգոր Սարգսյան [մահախոսական]։ Գրիգոր Սարգսյանի մահը ծանր կորուստ է հայ գրականության և մշակույթի համար):
- ↑ «Սարգսյան Գրիգոր Ալեքսանի»։ ԶԱՆԳԵԶՈՒՐ (ru-RU)։ 2010-05-06։ Վերցված է 2019-02-16
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 482:
- ↑ Սարգսյան Գրիգոր (1966)։ Հակոբյանի կյանքը: Համառոտ ակնարկ (արաբերեն)։ «Հայատան» հրատարակչություն
- ↑ Սարգսյան Գրիգոր (1966)։ Հակոբյանի կյանքը: Համառոտ ակնարկ (հայերեն)։ Հայաստան