Գրիգոր Պետրովիչ

հայազգի պատմաբան

Գրիգոր Պետրովիչ (դեկտեմբերի 23, 1916(1916-12-23)[1], Ստեցևա, Q107296520?, Ուկրաինա - դեկտեմբերի 17, 2004(2004-12-17)[1], Հռոմ, Իտալիա[2]), հայկական զագմամբ իտալացի պատմաբան։ Հռոմի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր (1972

Գրիգոր Պետրովիչ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1916(1916-12-23)[1]
ԾննդավայրՍտեցևա, Q107296520?, Ուկրաինա
Մահացել էդեկտեմբերի 17, 2004(2004-12-17)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Գիտական աստիճանպրոֆեսոր (1972)
Մասնագիտությունպատմաբան
 Grzegorz Petrowicz Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Գրիգոր Պետրովիչը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 23-ին, Ստեցևա գյուղում (այժմ՝ Ուկրանիայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում)։ Ավարտել է Հռոմի Գրիգորյան համալսարանը (1941) և Արևելագիտության ինստիտուտը (19481949 թվականից դասավանդում է Գրիգորյան համալսարանում և Արևելագիտության ինստիտուտում։ Հեղինակ է երեք տասնյակից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում վերաբերում են Լեհաստանի և Ուկրաինայի հայկական գաղթավայրերի հայոց եկեղեցու պատմությանը։ «Ստեփանոս և Սալմաստեցի, կաթողիկոս Էջմիածնի»[3] (1964, հայերեն) և «Հայ եկեղեցին Լեհաստանում»[4] (1971, իտալերեն) մենագրություններում քննարկված են հայ ազատագրական շարժման պատմության հարցեր։ Պետրովիչի աշխատություններն աչքի են ընկնում օտարալեզու (հատկապես լատիներեն և լեհերեն) աղբյուրների և փաստական նյութի առատությամբ։ Սակայն հայ ազատագրական շարժման և հայոց եկեղեցու պատմության հարցերը Պետրովիչը քննարկում է կաթոլիկության տեսանկյունից (օրինակ, լեհահայերի կաթոլիկացումը համարում է դրական երևույթ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://wiki.ormianie.pl/index.php?title=Grzegorz_Petrowicz_(1916-2004)
  2. «AV Production - Գրիգոր Պետրովիչ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պետրովիչ , Գրիգոր Վրդ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. «Ազգային մատենադարան, ՄԻԲ». serials.flib.sci.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։