Գրիգոր Մսերյան

հայ խմբագիր, թարգմանիչ

Գրիգոր Ղազարոսի Մսերյան (1846[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 15, 1893(1893-08-15)[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ հասարակական գործիչ, թարգմանիչ, խմբագիր, հրատարակիչ։

Գրիգոր Մսերյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Մսերեան[1]
Ծնվել է1846[1]
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 15, 1893(1893-08-15)[1]
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
ԿրթությունՄեսրոպյան վարժարան[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ
ԱշխատավայրՄետեորա[1]

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Մսերյանը ծնվել Է Զմյուռնիայի Պուոնովա թաղամասում 1846 թվականին։ Հայրը՝ Մսեր Մագիստրոսի եղբայրն էր, մայրը՝ Մարկոս Աղաբեկյանի քույրը։ Սովորել է Աղաբեկյան-Մամուրյան, ապա՝ Մեսրոպյան վարժարաններում, հետագայում՝ Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Տիրապետել է ֆրանսերենին և եվրոպական այլ լեզուների։ Գրական ասպարեզում Մսերյանի անունն ի հայտ է եկել 1870-ական թվականներին, երբ «Արևելյան մամուլ»[2] 1871 թվականի համարներում (№ 1-3, № 6-10) հրատարակվել է «Ճշմարտության վրա գրավ մը» երկը։ 1860-1870-ական թթ․ աշխատակցել է «Ծաղիկ» և «Արևելյան մամուլ» հանդեսներին, տպագրել մասնավորապես լեզվի ծագման ու զարգացման, ինչպես նաև աշխարհաբարի մշակման հարցերին նվիրված հոդվածներ։ «Արևելյան մամուլի» № 12-ից սկսած (1872 թ.) հրատարակել է «Լեգվի վրա» խորագրով հետաքրքրական հոդվածաշարը[3]։ 1878 թվականին հիմնադրել է տպարան, հրատարակել իր կազմած «Համառոտ դիցաբանություն» (1878) և «Նոր այբբենարան ֆրանսերեն» (1880) դասագրքերը։ Տպարանը 1881 թվականին փակվել է թուրքական իշխանությունների կողմից։ Մսերյանը հիմնել և խմբագրել է «Մետեորա» (1880- 1881) հանդեսը[4]։ Կարճատև գոյության ընթացքում «Մետեորան» կարողացել է իր տեղն ունենալ հայ հասարակական մտքի զարգացման պատմության մեջ։ Գործակցելով Տերտեյանների հետ, 1872-1876 թվականներին թարգմանել ու հրատարակել է Ա․ Դյումայի «Բոլին», Օ․ Ֆեոյեի «Աղքատ երիտասարդի մը վեպը», Ա․ Աշարի «Հետվիճի երդումը», Ժ. Սանդի «Ֆլավի» և «Լեոն Լեռնի», Ր․ Ֆեպրի «Փարիզն Ամերիկա» երկերը։ Մսերյանի թարգմանությամբ 1879 թվականին առաջին անգամ հայերեն լույս է տեսել Բոկաչչոյի «Տասնօրյակ»-ը («Դեկամերոնի» ընտրանի՝ երկու հատորով)։ Մսերյանը ակտիվորեն մասնակցել է զմյուռնահայ հասարակական-լուսավորական կյանքին, գաղթավայրի հայ ընթերցատան և վարժարանների գործունեությանը, ընտրվել ազգային վարչությունում[5][6]։

Մսերյանի մահվան առթիվ կենսագրական տվյալներով ու գրական-հասարակական գործունեության ամփոփումով նյութեր են տպագրվել («Արձագանք», 1893, № 103, «Տարազ», 1894, № 4 և այլն)[7]։

Գրականություն խմբագրել

  • Հակոբյան Մ. Ն., «Մետեորա» հանդեսը արևմտահայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ, Ե., 1977:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 60—61.
  2. «Գր. Մսերյանի /Արևելյան մամուլ/».
  3. «Արևելյան մամուլ», 1872, № 12, էջ 540-543
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԷՏԷՕՐԱ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  5. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007։
  6. Բ. Մ. Հովակիմյան / Հայոց ծածկանունների բառարան.-Երևան, 2005, էջ 679։
  7. Հակոբյան, Մ. Ն., Մ. Ն. (1961 թ․ սեպտեմբերի 13). «Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մեսրոպ Նուպարյանը». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների. 6: 25–40.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Մսերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60