Գրիգոր Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Զաքարյան (անհայտ[1], Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 23, 1827[1], Սուչավա, Ավստրիական կայսրություն[1]), արքեպիսկոպոս, եկեղեցական-հասարակական գործիչ։
Գրիգոր Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Աքքերման, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 23, 1827[1] |
Մահվան վայր | Սուչավա, Ավստրիական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քահանա |
Հայ ժողովրդի ազատագրությունը կապելով Ռուսաստանի հետ՝ Մոլդովայի և Վալախիայի հայերի մեջ համակրություն է ստեղծել ռուսների նկատմամբ։ Գործուն մասնակցություն է ունեցել 1787-1791 թվականներին ռուս-թուրքական պատերազմներին։ Ռուսչոէկի ազատագրման համար մղված մարտերում գլխավորել է 150 հայ կամավորների ջոկատը։ Բուխարեստի հաշտությունից (1812 թվական) հետո հիմնադրել է Բեսարաբիայի հայկական թեմը և դարձել առաջնորդը։ Սատարել է Քիշնևի ու Բեսարաբիայի հայկական դպրոցների և եկեղեցիների պահպանմանը։ Գրել է «Հայելի ուղղափառութեան Հայաստանեայց Սուրբ եկեղեցու» (Երևանի Մատենադարան) աշխատությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ |