Գրիգոր Գրիգորյան (ֆոլկլորագետ)
հայ բանասեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Արտաշեսի Գրիգորյան (հունվարի 13, 1913[1], Քալարա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1994[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆոլկլորագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1973)։
Գրիգոր Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1913[1] Քալարա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 4, 1994[1] (81 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | բանասեր |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1939) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1960) |
ԳործունեությունԽմբագրել
1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1973 թվականից ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքին կից «Սասունցի Դավիթ» էպոսի խումբը։ Գրել է «Հայ ժողովրդական հերոսական էպոսը» (1960), «Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը» (գիրք 4, 1965), «Հայ ժողովրդական վիպերգերը և պատմակաև երգային բանահյուսությունը» (գիրք 1, 1972), «Սասունցի Դավիթ» (1977)[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։ |