Արամ Գրիգորյան (օդաչու)

հայ օդաչու
(Վերահղված է Գրիգորյան Արամից)
Այս հոդվածը օդաչուի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արամ Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Օգսենի Գրիգորյան (դեկտեմբերի 7, 1967(1967-12-07), Ղուկասավան, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 1993(1993-04-17), Գյուլիստան, Շահումյանի շրջան, Արցախ), հայ օդաչու։

Արամ Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1967
ԾննդավայրՂուկասավան, Հայաստան
Մահացել էապրիլի 17, 1993
Մահվան վայրԳյուլիստան, Շահումյանի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու
ԱշխատավայրԷրեբունի օդակայան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1986–1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1990)։ 1990–1991 թվականներին աշխատել է Իրկուտսկի մարզի (Ռուսաստան) Նիժնի-Ուդինսկի ավիաջոկատում, 1992–1993 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1992–1993 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախ և Շահումյանի շրջան կազմել է 651 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուր պանթեոնում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 681։

Արտաքին հղումներ խմբագրել