Գրիգորի Պավելի Տատիշվիլի (վրաց.՝ გრიგოლ ტატიშვილი, 1836, Գորի-1911, Թիֆլիս), վրացի նկարիչ։

Գրիգորի Տատիշվիլի
Ծնվել է1836
Մահացել է1911
Մասնագիտություննկարիչ

Կյանքը և գործունեությունը խմբագրել

1868 թվականից Թիֆլիսում նկարել է թատերական և կրկեսային ներկայացումների աֆիշներ։ Մասնակցել է Շ․ Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի առաջին հրատարակության (1888) ձևավորմանը, պատկերազարդել Յա․ Գոգեբաշվիլու «Դեդա էնա»-ն («Մայրենի լեզու», 1878), մանկական «Նաբաթի», «Զեջիլի», «Նակադուլի» ամսագրերը։ Նկարներ է արել նաև հայկական «Տարազ», «Աղբյուր», «Մշակ» և այլ հանդեսների ու թերթերի համար։ Ստեղծել է վրացերեն տառատեսակների ալբոմ (1894)։ Հրատարակել է «Տետր հայկական նշանագրերի հարթակար տառերի համար» ալբոմը (1889) տիրապետելով հայերենին, նա ցուցաբերել է ոչ միայն տառի արխիտեկտոնիկայի զգացողություն, այլև մշակել դրանց կանվայով ասեղնագործելու կուլտուրա։ Նույն թվականին ալբոմն արժանացել է արծաթե Մեծ մեդալի։ Վրացերեն և հայերեն տառատեսակների «L’art Decora- tif au Caucase» խորագրով Տատիշվիլիի ալբոմը 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է արծաթե մեդալի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 602