Գրիգորի Բաղդասարով

անասնաբույժ

Գրիգորի Նիկոլայի Բաղդասարով (փետրվարի 16, 1929(1929-02-16)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), անասնաբույժ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1976)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1999)։ ՀԳԱ վաստակավոր պրոֆեսոր (2002)։ Վրաստանի պետական անասնաբուծ-անասնաբուժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)։

Գրիգորի Բաղդասարով
Ծնվել էփետրվարի 16, 1929(1929-02-16)[1] (95 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունանասնաբույժ
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Բաղդասարովը ծնվել է 1929 թվականի փետրվարի 16-ին, Թիֆլիս քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1952 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1985 թվականներին՝ Զոո-ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, 1985-1989 թվականներին՝ ՀԽՍՀ Ագրոարդի վարչության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, 1993-1997 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի մանր անասնաբուծության ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում խառնացեղ ոչխարաբուծության զարգացման խնդիրներին[2]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1999)։

Պարգևներ խմբագրել

  • Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի վաստակավոր պրոֆեսոր (2002)
  • Վրաստանի պետական անասնաբուծ-անասնաբուժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2002)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=146
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Բաղդասարով» հոդվածին։