Գրիգորիս Մակոս
Գրիգորիս Մակոս (հուն․՝ Γρηγόρης Μάκος, հունվարի 18, 1987[1][2], Ilioupoli Municipality, Ilioupoli Municipality, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Տրիկալա» ակումբի կիսապաշտպան: Հանդես է եկել Հունաստանի հավաքականում, 2012 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից է:
| ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | հույն | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1987[1][2] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ilioupoli Municipality, Ilioupoli Municipality, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան | |||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Մակոսն «Իլիուպոլի» երիտասարդական թիմի սան է: 2003 թվականին դարձել է «Պանիոնիոս» ակումբի խաղացող: Առաջին թիմում իր նորամուտը կատարել է 2004 թվականի մայիսի 23-ի «Պրոոդեֆտիկի» ակումբի դեմ խաղում[3]: Իր առաջին գոլը «Պանիոնիոսում» խփել է 2005 թվականի հոկտեմբերի 1-ին՝ գրավելով «Լևադիակոս» ակումբի դարպասը[4]: Մակոսն արագ դարձել է «Պանիոնիոսի» կարևոր խաղացողներից մեկը, իսկ արդեն 2006 թվականին 19 տարեկան հասակում ընտրվել է թիմի ավագ: Մակոսի վստահ խաղի շնորհիվ նրանով հետաքրքրվել են Հունաստանի առաջատար ակումբները, ինչպես նաև արտասահմանյան թիմեր, ինչպիսիք են գերմանիական «Մյունխեն-1860» ակումբը[5]: Արդյունքում «Պանիոնիոսը» համաձայնել է վաճառել Մակոսին Աթենքի ԱԵԿ ակումբին[6].
2009 թվականի հունիսի 24-ին Մակոսը հնգամյա պայմանագիր է կնքել ԱԵԿ-ի հետ[7]: Գրիգորիսը նշել է, որ ԱԵԿ տեղափոխվելու պատճառներից մեկը եղել է թիմի գլխավոր մարզիչ Դուշան Բաևիչը[8]: Նոր թիմում Մակոսը շարունակել է հանդես գալ 14 համարով, որով նա խաղում էր երիտասարդ տարիներից սկսած[9].
Օգոստոսի 20-ին Գրիգորիս Մակոսը կատարել է իր նորամուտը ԱԵԿ-ի կազմում Եվրոպայի լիգայի՝ ռումինիական «Վասլույ» ակումբի դեմ խաղում[10]: Հունաստանի առաջնությունում իր առաջին խաղը անցկացրել է օգոստոսի 30-ին ընդդեմ «Ատրոմիտոս» ակումբի և օգնել է իր թիմին հաղթել 1:0 հաշվով[11]: Ընդհանուր առմամբ Մակոսն առաջին մրցաշրջանում ԱԵԿ-ի կազմում անցկացրել է 28 խաղ, որոնցից 21-ը՝ առաջնությունում, 1-ը՝ Հունաստանի գավաթի խաղարկությունում, 6-ը՝ Եվրոպայի լիգայում: Հաջորդ մրցաշրջանը Մակոսն անցկացրել է բարձր մակարդակում և եղել է ակումբի այն քիչ ֆուտբոլիստներից մեկը, որոնք չեն ենթարկվել քննադատության երկրպագուների կողմից: Տարվա վերջին նվաճել է առաջին տիտղոսը ԱԵԿ ակումբում՝ հաղթելով Հունաստանի գավաթի խաղարկությունում[12]:
ՀավաքականումԽմբագրել
«Պանիոնիոս» ակումբի հիմնական ֆուտբոլիստներից մեկը դառնալուց հետո Մակոսն սկսել է հրավիրվել Հունաստանի երիտասարդական հավաքական: Երիտասարդական հավաքականում անցկացրել է 17 խաղ: 2008 թվականի փետրվարի 5-ին կայացած Չեխիայի հավաքականի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Հունաստանի ազգային հավաքականում[13]: Մակոսն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ[14], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[15]:
Մակոսը ընդգրկվել է Հունաստանի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2012 թվականին Եվրոպայի առաջնությանը[16]: Մրցաշարում անցկացրել է երկու խաղ և թիմի հետ միասին հասել մինչև քառորդ եզրափակիչ[17]:
ՁեռքբերումներԽմբագրել
- Հունաստանի գավաթի դափնեկիր – 2010/11
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-52012.html (իսպ.)
- ↑ «Stats centre — Panionios 3 - 1 Proodeftiki» (անգլերեն)։ The Guardian։ 2004-05-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Stats centre — Levadiakos 3 - 2 Panionios» (անգլերեն)։ The Guardian։ 2005-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ Peter Katsiris. (2009-06-02)։ «Munich move for Panionios' Makos?» (անգլերեն)։ GreekSoccer.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Panionios agree to sell Makos to AEK» (անգլերեն)։ Sport in Greece։ 2009-06-22։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Ανακοίνωση» (հունարեն)։ AEK F.C. Official Web Site։ 2009-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Μάκος: «Να αξίζει η… ταλαιπωρία»» (հունարեն)։ sport-fm.gr։ 2009-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Το «14» ο Μάκος, το «21» ο;» (հունարեն)։ aek365։ 2009-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «UEFA Europa League 2009/10 — History — Vaslui — AEK» (անգլերեն)։ УЕФА։ 2009-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Ατρόμητος Αθ. — ΑΕΚ 0-1» (հունարեն)։ AEK F.C. Official Web Site։ 2009-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «AEK Athens claim Greek Cup honours» (անգլերեն)։ УЕФА։ 2011-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Greece beat Czech Republic 1-0» (անգլերեն)։ Sport in Greece։ 2008-02-05։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Greece coach Otto Rehhagel names 30-man provisional World Cup squad» (անգլերեն)։ The Guardian։ 2010-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Рехагель объявил состав сборной Греции для участия на ЧМ-2010»։ Sports.ru։ 2010-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Стал известен состав сборной Греции на Евро-2012»։ Sports.ru։ 2012-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ «Греция»։ Чемпионат Европы 2012։ Футбол на Куличках։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-24