Գրիգորիս Գալեմքյարյան

հայ բանասեր, խմբագիր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմքյարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Գրիգորիս Գալեմքյարյան (Գևորգ Ֆրանչիսկոսի, մարտի 15, 1862(1862-03-15)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 20, 1917(1917-05-20)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), հայ բանասեր։

Գրիգորիս Գալեմքյարյան
Ծնվել էմարտի 15, 1862(1862-03-15)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 20, 1917(1917-05-20)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, բանասեր և խմբագիր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Անտոոնյան վարժարանում։ 1875 թվականին տեղափոխվել է Վիեննայի Մխիթարյանների վանքը, որտեղ շարունակել է ուսումը, ավարտել և ձեռնադրվել քահանա, դառնալով միաբանության անդամ։ 1880-ականների վերջերից բանասիրական հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին։ 1890 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա «Գործնական մեկնություն առաքելական աթոռո սահմանադրության» աշխատությունը, 1892 թվականին՝ «Ցուցակ հայերեն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Մյունխեն»։ Գրել է նաև լեզվաբանական աշխատություններ, որոնցից ուշագրավ է «Ոսկեդարյան և ոչ ոսկեդարյան հայերենի խնդիրը» (1903)։ Կատարել է թարգմանություններ, ինչպես Հ. Գելցերի «Համառոտ պատմություն հայոց» գիրքը։ Եղել է «Հանդես ամսօրյայի» խմբագիրը։ Գրել է «Պատմություն հայ լրագրության ի սկզբանե մինչև մեր օրերը (1794-1860)» ուսումնասիրությունը (Վիեննա, 1893), որը առաջին փորձն է հայ լրագրության պատմության սիստեմատիկ շարադրանքի[2]։

Աշխատություններ եւ թարգմանություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2613
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 215 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 653