Գրեյս Ակելո (անգլ.՝ Grace Akello, 1950, Ուգանդա), ուգանդացի պոետ, էսսեիստ, ֆոլկլորիստ և քաղաքական գործիչ[1]։ Հնդկաստանում Ուգանդայի դեսպանն է[2][3]։

Գրեյս Ակելո
Դիմանկար
Ծնվել է1950
ԾննդավայրՈւգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
Մասնագիտությունակնարկագիր, բանաստեղծուհի, բանահավաք, քաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններՈւգանդայի խորհրդարանի անդամ
 Grace Akello Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Դինահ Գրեյս Ակելոն տեսո ցեղից է և ծնվել է Սորոտիի մոտ, Ուգանդայի պրոտեկտորատի արևելյան մարզում։ Նա սոցիալական կառավարում և սոցիալական աշխատանք է սովորել Կամպալայի Մակերերե Համալսարանում։ 1979 թվականին նա ապրել է Տանզանիայում` Իդի Ամինի կառավարությունից փախչելուց հետո[4]։

Կարիերա խմբագրել

Քենիայում և Տանզանիայում աշխատել է որպես ամսագրի խմբագիր նախքան 1980-ականներին Անգլիա ճամփորդելը, որտեղ նա դարձել է կառավարության քարտուղարության օգնական խմբագիր։ Ակելոն այդ պաշտոնին է եղել 1983-1990 թվականներին[4]։

Քաղաքականություն խմբագրել

1990 թվականին Գրեյս Ակելոն հետ է գնացել Ուգանդա և ստեղծեծ է մի հանձնաժողով, որպեսզի օգնի լուծել Տեսո ժողովրդի տեղահանման և սպանության հարցերը Ամինի նախագահության ժամանակ։ Այս հանձնաժողովը գործել է մինչև 1996 թվականը։ 1996 թվականին նա դարձել է Ուգանդայի խորհրդարանի անդամ և 1999 թվականին նշանակվել է Գենդերային հարցերի, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար[5]։

1999-2006 թվականներին եղել է Ուգանդայի կառավարության անդամ։ Նա եղել է Միկրոֆինանսական նախաձեռնությունների նախարար 1999-2003 թվականներին և Հյուսիսային Ուգանդայի նախարար 2003-2006 թվականներին, մինչև իր պաշտոնը կորցնելը։ Գրեյս Ակելոն դարձել է Ուգանդայի դեսպանն Իտալիայում, իսկ վերջերս դարձել է Ուգանդայի դեսպան Նյու Դելիում, Հնդկաստանում` ապահովելով դեսպանական ներկայությունը Հնդկական ենթացամաքում։

Անձնական կյանք խմբագրել

Գրեյս Ակելոն իր ամուսնու` Հյու Մասոնի հետ ամուսնացել է 1983 թվականին։ Նրանք ունեն չորս որդի, և ընտանիքն ապրում է Կամպալայի մոտ գտնվող իրենց տանը[1]։

Գրականություն խմբագրել

1992 թվականին նրա «Նախամարտ» պոեմը «Իմ ամուլ երգը» հավաքածուից ներառվել է Մարգարետ Բասբիի «Աֆրիկայի աղջիկները»` Աֆրիկայի կին հեղինակների աշխատանքների հավաքածուում[6]։

Աշխատանքներ խմբագրել

  • Iteso Thought Patterns in Tales, 1975
  • My Barren Song. Dar es Salaam, Tanzania: Eastern African Publications, 1979
  • Self Twice-Removed: Ugandan Woman, London: Change International Reports, 1982

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Umeh, Marie (2001). «Akello, Grace». In Miller, Jane Eldridge (ed.). Who's Who in Contemporary Women's Writing (1st ed.). Routledge. էջեր 6–7. ISBN 0415159806.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  4. 4,0 4,1 «Sacrificial love helped bring peace to Uganda» (PDF). Pompey Chimes. 2007 թ․ փետրվար. էջեր 8–9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «2020 Africa Conference - Assuring Food and Nutrition Security in Africa by 2020». conferences.ifpri.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. "Encounter", in Busby, Margaret, ed. (1992). Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent from the Ancient Egyptian to the Present (1st ed.). Jonathan Cape. էջեր 638–39. ISBN 9780224035927.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Ակելո» հոդվածին։