Գրեգորի Դիզ (անգլ.՝ J. Gregory Dees, անգլ.՝ Greg Dees, դեկտեմբերի 20, 1950(1950-12-20), Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 20, 2013(2013-12-20), Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, պրոֆեսոր, «Դյուկի համալսարանի» Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիրը և տնօրենը[1][2][3][4]։

Գրեգորի Դիզ
անգլ.՝ J. Gregory Dees
Ծնվել էդեկտեմբերի 20, 1950(1950-12-20)
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 20, 2013(2013-12-20) (63 տարեկան)
Մահվան վայրԴարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ և գիտնական

Գրեգորի Դիզն առաջինն է եղել, որ ներկայացրել է սոցիալական ձեռնարկատիրությունը որպես մասնագիտություն և ակադեմիական գիտական դիսցիպլին 1990-ական թվականների կեսերին[5][2][1]։

Գրեգորի Դիզը երկու գրքերի (անգլ.՝ Enterprising Nonprofits և անգլ.՝ Strategic Tools for Social Entrepreneurs), մոտ 60 գիտական հոդվածների, բազմաթիվ հետազոտությունների և մեթոդական մշակումների հեղինակ է, որոնցում ցույց է տվել, որ ձեռնարկատիրության և նորարարությունների պրակտիկան կարող են համադրվել սոցիալական լուծումների հետ` աղքատության, շրջակա միջավայրի աղտոտվածության և այլ հիմնախնդիրների դեմ պայքարում[1][2][4]։

Ի հավելումն ակադեմիական գործունեության` Դիզն աշխատել է The Bridgespan Group, Inc., ինչպես նաև` այլ կազմակերպությունների դիտորդական խորհուրդներում, նախագահել է Համաշխարհային տնտեսական ֆորումի սոցիալական նորարարությունների սեկցիաներ, եղել է Journal of Social Entrepreneurship և Social Enterprise Journal պարբերականների խմբագրական խորհուրդներում, աշխատել է Kauffman Foundation-ում[3][1]։

ԿենսագրությունԽմբագրել

Գրեգորի Դիզը ծնվել է 1950 թվականին[1]։

Ավարտել է Ցինցինատիի համալսարանը` բակալավրի աստիճանով, մագիստրոսի աստիճան է ստացել Եյլի համալսարանում և դոկտորական աստիճան` Ջոնս Հոփքինսի համալսարանում[1][2][4]։

Կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես խորհրդատու McKinsey & Company-ում[1][3]:0

Դիզն իր ակադեմիական կարիերան սկսել է Եյլի համալսարանի մենեջմենթի դպրոցում (անգլ.՝ Yale School of Management), իսկ ավելի ուշ սկսել է դասավանդել Հարվարդի բիզնես դպրոցում, որտեղ հանդես է եկել սոցիալական ձեռնարկատիրության դասընթաց ստեղծելու նախաձեռնությամբ[1][3]։

1995 թվականին արժանացել է Harvard’s Apgar Award for Innovation in Teaching մրցանակին[1][3]։

Որոշ ժամանակ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմամբ զբաղվելուց հետո վերադարձել է Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոց (անգլ.՝ Stanford Graduate School of Business), որտեղ նա մշակել է բակալավրիատի, մագիստրատուրայի և բիզնես դասընթացի ծրագրեր և օգնել է Սթենֆորդի սոցիալական նորարարությունների կենտրոնի բացմանը[1]։

1998 թվականին հրատարակել է «Սոցիալական ձեռնարկատիրության իմաստը» հոդվածը (անգլ.՝ The Meaning of Social Entrepreneurship)[2][4]:

2001 թվականին Դիզն սկսել է աշխատել Ֆուկուայի բիզնես դպրոցում[3][1]։

Գրեգ Դիզը և Բես Անդերսոնը (անգլ.՝ Beth Battle Anderson) ստեղծել են Դյուկի համալսարանին կից Սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը կենտրոնը (CASE)[1].

2007 թվականին Ասպենի ինստիտուտը (անգլ.՝ Aspen Institute) և Աշոկա հիմնադրամը պարգևատրել են Գրեգորի Դիզին` սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[1][4]։

2012 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պարգևատրել է Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման կենտրոնին ու դրա զարգացման համար հատկացրել է 10 մլն ամերիկյան դոլար[1]։

Գրեգորի Դիզը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, 63 տարեկան հասակում, Դյուկի համալսարանի հիվանդանոցում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 David Jarmul (2013-12-21)։ «Greg Dees, a Pioneer of Social Entrepreneurship, Dies at Age 63» (անգլերեն)։ Duke Today։ Վերցված է 2015-04-22 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Gregory Dees: The Man Who Defined Social Entrepreneurship» (անգլերեն)։ Bloomberg։ 2014-01-08։ Վերցված է 2015-04-22 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «J. Gregory Dees» (անգլերեն)։ Bloomberg։ Վերցված է 2015-04-29 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Remembering Greg Dees» (անգլերեն)։ Stanford Social Innovation Review։ 2014-01-09։ Վերցված է 2015-04-22 
  5. Джилл Кикал, Томас Лайонс Социальное предпринимательство: миссия – сделать мир лучше = Understanding Enterpreneurship. The Relentless Pursuit of Mission in an Ever Changing World. — М.: Альпина Паблишер, 2014. — 304 с. — ISBN 978-5-9614-4458-2