Գրացի օպերա (գերմ.՝ Opernhaus Graz, Գրացի օպերային թատրոն), Ավստրիայի երկրորդ ամենամեծ օպերային թատրոն։ Գտնվում է Գրացում։ Թատրոնում հանդես է գալիս Գրացի ֆիլհարմոնիկ նվագախումբը (գերմ.՝ Grazer Philharmonisches Orchester): Ունի բարոկկո և ռոկոկո ոճերով նախագծված շուրջ 1400 նստատեղ։ Օպերային թատրոնում ներկայացվում են բազմաբնույթ երաժշտական ոճեր՝ բալետ, սարսուելա, տարբեր երաժշտական ներկայացումներ՝ ժամանակակից ոճով դիմագրավելով ավանդականին։

Գրացի օպերա
գերմ.՝ Stadttheater[1]
գերմ.՝ Opernhaus[1]
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Ավստրիա[2][3]
ՏեղագրությունԳրաց[2][3]
ՀասցեKaiser-Josef-Platz 10[2]
Ճարտարապետական ոճQ56378393?
Տարողություն1200
ԲնակիչԳրացի օպերա
Բացվածսեպտեմբերի 16, 1899[4]
ՃարտարապետFellner & Helmer
Իրադարձություններվերակառուցում[1]
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Գլխավոր աուդիտորիան
 
Հիմնական աստիճանավանդակ

Օպերան Գրացում գործել է 17-րդ դարից Հաբսբուրգների թագավորական կալվածքի վերափոխված վագոն-տնակում։ 1776 թվականին կառուցված Ազգային թատրոնում (Schauspielhaus Graz) բեմադրվել են Մոցարտի վաղ շրջանի օպերաները, թեև այսօր (վերակառուցումներից հետո) այնտեղ ներկայացվում են պիեսներ[5]։

Քաղաքի առաջին օպերան և Գրացի թատրոնի նախորդը հանդիսանում էր Թալիա թատրոնը, որը 1864 թվականին հարմարեցվել է հին կրկեսի դահլիճից։ Քաղաքի աճող չափերից ու կարևորությունից ելնելով՝ 1887 թվականին առաջարկվեց նոր թատրոնի նախագիծը, որը պետք է լիներ «գերմանական արվեստի նոր տուն»[6]։

Ֆերդինանդ Ֆելների և Հերման Հելմերի նեոբարոկկո ոճով նախագծած Գրաց օպերային թատրոնի բացումը կայացել է 1889 թվականին Ֆրիդրիխ Շիլլերի «Վիլհելմ Տելլ» ներկայացմամբ, որին մի քանի օր անց հետևել է Ռիխարդ Վագների «Լոհենգրին» օպերան։ Օպերային թատրոնի շենքը վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն պատերազմից հետո վերականգնվել և վերաբացվել է։ 1983-1985 թվականներին շենքը վերանորոգվել է 15 միլիոն դոլարով, որի ընթացքում զինվել է ժամանակակից սարքավորումներով`առանց շենքի բնօրինակ և ներքին հարդարանքները զգալիորեն փոխելու[7]։

2015 թվականի հունվարի 1-ից թատրոնի գլխավոր տնօրենն է Նորա Շմիդը, որը փոխարինել է Էլիզաբեթ Սոբոտկային[8]։ Ընկերության նախկին գլխավոր երաժշտական տնօրեններն են եղել Նիկսա Բարեզան (1981-1990), Ֆիլիպ Ջորդանը (2001-2004), Յոհաննես Ֆրիցշը (2006-2013) և Դիրք Կաֆթանը (2013-2017)[9]։ Օկսանա Լինիվն առաջին անգամ ընկերության հետ հանդես է եկել 2016 թվականի աշնանը՝ Տրավիատա օպերայի ներկայացմամբ։ 2017 թվականի փետրվարին Լինիվը նշանակվել է գլխավոր երաժշտական դիրիժոր։ Լինիվը Գրացի օպերայի առաջին կին դիրիժորն է[10]։ Լինիվը գլխավոր դիրիժորի պաշտոնավարումը կավարտի 2019-2020 թվականների եթերաշրջանի ավարտին։ 2018 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է, որ 2020-2021 թվականների եթերաշրջանի գլխավոր դիրիժորը կլինի Ռոլանդ Քլատիգը, նախնական 3 եթերաշրջան պայմանագրով[11][12]։

Գլխավոր երաժշտական տնօրեններ (մասնակի ցանկ) խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Friedrich Bouvier: Opernhaus. En: Kunstdenkmäler der Stadt Graz. Die Profanbauten des I. Bezirkes Altstadt. Hrsg. v. Wiltraud Resch. (In: Österreichische Kunsttopographie. Band 53.) Wien 1997. S. 404-408. ISBN 3-7031-0697-2.
  • Friedrich Bouvier: Einflüsse auf den Stil des Opernhauses. En: Historisches Jahrbuch der Stadt Graz. Band 15. Graz 1984. ISSN 0440-9728.
  • Friedrich Bouvier: Vom Interimstheater Brünn zum Grazer Opernhaus. En: Gerhard M. Dienes (Hrsg.): Fellner & Hellmer. Die Architekten der Illusion. Theaterbau und Bühnenbild in Europa. Anlässlich des Jubiläums „100 Jahre Grazer Oper“. Graz 1999. ISBN 3-900764-21-2.
  • Hans-Christian Hoffmann: Die Theaterbauten von Fellner und Helmer. München 1966. ISBN 3-791301-28-4.
  • Michaela Reichart: Reaktionen auf den neuen Theaterbau in Graz. En: Gerhard M. Dienes (Hrsg.): Fellner & Hellmer. Die Architekten der Illusion. Theaterbau und Bühnenbild in Europa. Anlässlich des Jubiläums „100 Jahre Grazer Oper“. Graz 1999. ISBN 3-900764-21-2.
  • Heidemarie Uhl: Das Theater als Gedächtnisort. Das Grazer Stadttheater - ein Medium kultureller Identität im sozialen Raum. En: Gerhard M. Dienes (Hrsg.): Fellner & Hellmer. Die Architekten der Illusion. Theaterbau und Bühnenbild in Europa. Anlässlich des Jubiläums „100 Jahre Grazer Oper“. Graz 1999. ISBN 3-900764-21-2.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 archINFORM (գերմ.) — 1994.
  4. https://oper-graz.buehnen-graz.com/ihr-besuch/geschichte-der-oper/
  5. Grazer Opera. Kurze Geschichte der Grazer Oper (Brief History of Graz Opera) Արխիվացված 2011-10-29 Wayback Machine
  6. Stråth (1999) pp. 236 and 240
  7. Paul Hofmann (1985 թ․ դեկտեմբերի 15). «Even Graz Can Cut Loose». New York Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. «Oper Graz: Schweizerin Schmid wird neue Intendantin». Die Presse. 2013 թ․ ապրիլի 10. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Dirk Kaftan neuer Chefdirigent der Grazer Oper». ORF (Steiermark). 2013 թ․ փետրվարի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «Oksana Lyniv wird neue Chefdirigentin der Grazer Oper». Die Presse. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  11. «Roland Kluttig wird ab 2020/21 Chefdirigent der Grazer Philharmoniker» (Press release). Oper Graz. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  12. «Deutscher Roland Kluttig wird Chefdirigent in Graz». Der Standard. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.