«Գիդեոնը ապստամբում է»[1] (անգլ. Gideon Rises) — սա ամերիկյան «Գրավիտի Ֆոլսի» մուլտիսերիալի առաջին եթերաշրջանի 20-րդ սերիան է։

Գիդեոնը ապստամբում է
անգլ.՝ Gideon Rises
Տեսակtelevision series episode?
Շարքի մասն էԳրավիտի ֆոլս
ՍցենարիստMike Rianda?, Matt Chapman? և Ալեքս Հիրշ
Լեզուանգլերեն
ՇարքԳրավիտի ֆոլս
ՊրիկվելDreamscaperers?
ՍիկվելScary-oke?
Թվականօգոստոսի 2, 2013

Սյուժե խմբագրել

Գիդեոն Գլիֆուլը Հրաշալիքների Տնակը վերցրեց իր հսկողության տակ՝ Պայնսի ընտանիքին ստիպելով տեղափոխվել Զուսի տատիկի տուն։ Ասուլիսի ընթացքում Գիդեոնը հայտարարում է իր այն մտադրության մասին, որ «Հրաշքների տնակը» վերածի իր անձնական «Գիդեոնլենդ» զվարճանքի այգի, որը Պայնսի ընտանիքը տեսնում է հեռուստատեսությամբ։ Չկարողանալով համոզել քաղաքին Գիդեոնի իրական մտադրությունը, Մեյբլը անհանգսատնում է այն մասին, թե որտեղ են նրանք պատրաստում կանգնել, եթե չվերադարձնեն Հրաշքների Տնակը։ Այդ ժամանակ Հրաշքների Տնակում Գիդեոնը հորը բացահայտում է իր գրքի իրական էությունը, պատմության մեջ ասվում է, որ այն գրված է եղել հին ժամանակներում անհայտ հանճարեղ հեղինակի կողմից, ով իմացել էր Գրավիտի Ֆոլսի գաղտնիքները, այն գաղտնիքները, որոնք շատ հրաշալի էին մեկ մարդու համար, և թաքցրել էր գրքերն այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր կարող գտնել, և գիտեր, որ երբ գրքերը հավաքվեն մի տեղ, դա կհանգեցնի «անհավանական իշխանության» դարպասին։ Սակայն նա չգիտի, որ գոյություն ունի երեք գիրք, այլ ոչ թե երկու։ Գիդեոնը ասում է, որ գրքի գաղտնաբառերը և քարտերը ստիպեցին նրան հավատալ, որ մյուս գիրքը պահված է Հրաշքների Տնակի մեջ։

Այդ ժամանակ Դիփերը և Մեյբլն ասում են, որ նրանք հաջորդ ավտոբուսով գնում են Գրավիտի Ֆոլսից։ Իրենց երրորդ օրագրի խորհուրդներով նրանք շուտով նախագիծ կազմեցին, այն է՝ հավաքել թզուկներին, որոնք փորձում էին փախցնել Մեյբլին ամռան սկզբին, որպեսզի փորձեն վերադարձնել տնակը, բայց թզուկներին կանգնեցրեց Գիդեոնի սուլիչը։ Երբ թզուկները բռնում են Դիփերին և Մեյբլին, Դիփերը գցում է երրորդ օրագիրը, և Գիդեոնը վերցնում է այն։ Դրանից հետո Դիփերը և Մեյբլը քաղաքից հեռանում են ավտոբուսով։ Վերադառնալով Հրաշքների Տնակ, Գիդեոնը շատ ուրախ էր քանի, որ ստացել էր օրագիրը, որը գողացել էր Դիփփերից, մինչև չի հայտնաբերում, որ այդ օրագիրը №3-ն է։ Ենթադրելով, որ Դիփփերը փորձում է առաջինը հեռանալ քաղաքից, Գիդեոնը վերցնում է հսկա երկվորյակ-ռոբոտին և գնում է նրանց ավտոբուսի հետևից։

Հետևելով Գիդեոն -բոտին՝ Դիփերը և Մեյբլը ավտոբուսի վարորդին՝ Զուսին, հրամայում են փախչել։ Գիդեոնը հետապնդում է ավտոբուսին և նրանց ժայռի եզրին է հասցնում։ Դիփփերն ու Մեյբլը փախչում են ավտոբուսից, բայց Գիդեոնը նրանց հասցնում է անկյուն։ Գիդեոնը բռնում է Մեյբլին և Դիփփերին մի կողմ է նետում՝ ծրագրելով ղեկավարել Գրավիտի Ֆոլսը թագուհի Մեյբլի հետ։ Դիփփերը թռչում է Գիդեոն-բոտի ժայռից, որտեղ նա և Գիդեոնը սկսում են կռվել, ավելին՝ Դիփփերը հաղթում է Գիդեոնին։ Սակայն բոտը կորցնում է հավասարակշռությունը և ընկնում է կամրջից, բայց Մեյբլին և Դիփփերին փրկում է Մեյբլի կեռը։ Մեծ բազմությունը է շրջապատում ռոբոտին, որոնց Գիդեոնը խաբում է, թե Դիփփերը և Մեյբլը փորձում էին սպանել նրան։ Երբ ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել Դիփերին ու Մեյբլին, հայտվում է Սթենը և ցույց է տալիս, որ Գիդեոնը խաբեբա է, նա օգտագործում է թաքնված տեսախցիկները քորոցների մեջ, որոնց բաժանում է, որպեսզի լրտեսի տեղացիներին։ Ոստիկանությունը ձերբակալում է Գիդեոնին, և Սթենը նրանից վերցնում է գործը և №2 օրագիրը։ Պայնսները վերադառնում են Հրաշքների տնակը և սկսում են դասավորել իրերն իրենց սենյակում, երբ Սթենը գնում է նրանց ստուգելու։ Դիփփերն ու Մեյբլը ասում են Սթենին, որ նրանք զրուցել են, և ուզում են Սթենին ցույց տալ օրագիրը, ասելով, որ վերջապես վստահում են նրան։ Սթենը ծիծաղում է, կարդալով այն ամենը, ինչը ասում էին նրան երկվորյակները, և գիրքը կարդալով ընդունում է արդյունքը։

Ավելի ուշ նույն գիշերը Սթենը վերցնում է №3 օրագիրը և հետո բացում է Հրաշքների Տնակի թաքնված մուտքը։ Նա մտնում է գաղտնի լաբորատորիա և իջնում է վերելակով։ Հասկանալով,որ իրեն է պատկանում №1 օրագիրը, նա երեք գրքերը դնում է միասին, Նա օգտագործում է էջերի կոդերը, որպեսզի ակտիվացնի մեքենան։ Դրվագի վերջում ն ուղակի ասում է. «Գնացի՛նք»

Գաղտնագրությունը խմբագրել

Գաղտնագրությունը 18-5-22-5-18-19 20-8-5 3-9-16-8-5-18-19 վերծանվում է A1Z26 ծածկագրով՝ ինչպես. SEARCH FOR THE BLINDEYE (հայ. Փնտրել կույր աչքը)։

Քննադատների ակնարկներ խմբագրել

«Գիդեոնն ըմբոստանում է» սերիան թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 2-ին որպես «Գրավիտի Ֆոլսի» առաջին եթերաշրջանի վերջին սերիա և ԱՄՆ-ում ձեռք է բերել 3,2 միլլիոն հանդիսատես[2]։ Դրվագը արժանացել է Golden Reel Award անվանակարգի մրցանակի՝ Լավագույն հնչյունային մոնտաժ կատեգորիայում. Ձայնային էֆեկտներ, Ֆոլի, երկխոսություններ և անիմացիա ADR հեռուստատեսությունում[3]։ The A.V. Club-ը այս սերիային տվել է «А» գնահատական՝ եզրակացնելով. «Ոչ մի կես ժամ չի հաջողվել անփոփել այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացրել են Գրավիտի Ֆոլսի այս եթերաշրջանում, բայց այս դրվագը ցուցադրում է իմանալու տպավորիչ ունակությունները, որ հարցերին է պետք պատասխանել։ Եվ ամենամեծ հարցը, որին նա պատասխանում է, իրականում նույնիսկ ռադարների վրա չի հայտնվում մինչ դրվագի վերջին րոպեները, երբ Սթենը վերջապես ցույց է տալիս, թե ինչպես նա բոլորին այդքան ստել այս ընթացքում։ Ալեքս Հիրշը ճշգրիտ նկարագրում է Սթենի արձագանքը այն մասին, որ իրեն ներկայացրել են Դիփփերի օրագիրը, քանի որ նա չի կարող ամբողջովին թաքցնել իր նախնական անկեղծ հուզմունքը, նախքան մոռացված քողարկությանը վերադառնալը։ Դեռ ամբողջովին պարզ չէ, թե սա ուր է տանում, բայց ներկայացումը կարծես պատրաստվում է անդառնալիորեն փոխվել»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռուսական տարբերակում - "Восход Гидеона"
  2. Bibel, Sara (2013 թ․ օգոստոսի 5). «Friday Cable Ratings: Gold Rush South America Wins Night, WWE Smackdown, Gravity Falls, American Pickers & More». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «'Game of Thrones' Rules Golden Reel Awards TV Nominations». Chicago Tribune. 2014 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել