«Այն չէ, ինչ թվում է» (անգլ.՝ Not What He Seems), սա «Գրավիթիի Ֆոլզ» մուլտիսերիալի 2 եթերաշրջանի 11-րդ սերիան է[1]։

Այն չէ, ինչ թվում է
անգլ.՝ Not What He Seems
Տեսակtelevision series episode?
Շարքի մասն էԳրավիտի ֆոլս
Լեզուանգլերեն
ՇարքԳրավիտի ֆոլս
ՊրիկվելNorthwest Mansion Mystery?
ՍիկվելA Tale of Two Stans?
Թվականմարտի 9, 2015

Ընդհանուր տեսություն խմբագրել

Պաուերս և Թրիգգեր գործակալները ձերբկալաում են Սթենին, որից հետո զույգերը շատ նոր բաներ են իմանում իրենց հորեղբոր մասին...

Սյուժե խմբագրել

Սերիայի սկզբում Սթենը շարունակում է աշխատել տնակի ներքևում գտնվող շքամուտքի համար՝ օգտագործելով վտանգավոր քիմիական նյութեր։ Նա միացնում է ժամաչափը՝ արհամարհելով № 1 օրագրի նախազգուշացումները հնարավոր գրավիտացիոն անցքերի մասին։ Առավոտյան երկվորյակները դրսում խաղում են, և այդ պահին ժամանում են պետական գործակալներն ու կալանավորում են Սթենին շատ թունավոր քիմիական նյութեր գողանալու համար։ Դիփփերին և Մեյբլին տեղափոխում են երեխաների պաշտպանության կենտրոն, սակայն նրանց հաջողվում է փախչել և գաղտնի անցնել ֆեդերալներով շրջապատված տնակը։ Հորեղբոր սենյակում նրանք գտնում են շատ կեղծ փաստաթղթեր և թերթերի կտորներ, որի վերնագիրն էր՝ «Սթեն Պայնսը մահացել է»։ Մեյբլը նաև հայտնաբերում է թերթիկ, որի վրա նշված էր մեքենայի վաճառքի ծածկագիրը «գաղտնաբառ գաղտնի թաքստոցից» ստորագրությամբ։ Հենց այդ ժամանակ անկանոն գրավիտացիոն ցատկերի շնորհիվ, Սթենը նաև կարողանում է փախչել գործակալներից։ Նա հնարավորինս արագ վազում է դեպի տնակ, քանի որ ժամանակը գրեթե սպառվել էր։ Զուսը, որը միացել էր երկվորյակներին, մուտքագրում է գաղտնաբառը ատրճանակի վրա, և դրանից հետո նրանց առաջ բացվում է ճանապարհ դեպի ստորգետնյա լաբորոտորիա։ Իջնելով շքամուտքի մոտ, և տեսնելով 3 րոպե առաջ միացրած ժամանակացույցը, որոշում են այն անաջատել։ Սակայն վերջին պահին նրանց կանգնեցնում է փախչող Սթենը։ Երկվորյակների, նրանց հորեղբոր և Զուսի խոսակցությունը ընդատվում է գրավիտիացիոն հզոր անկանոն շարժումներով։ Մեյբլին հաջողվում է հասնել շքամուտքի անջատելու կոճակին, բայց Սթենը նրան համոզում է չսեղմել այն։ Նա հավատում է հորեղբայրին, որից հետո հաշվարկը ժամանակացույցի վրա հասնում է զրոյի և ինչ-որ բան է կատարվում, որը պայթյուն էր հիշեցնում և ոչնչացնում էր Հրաշքների Տնակում գտվող ամեն ինչ։ Այն բանից հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է, հերոսները հայտնաբերում են սև հագուստով և մեջքի հետևում կապած զենքով շքամուտքից դուրս եկած անհայտ անձ։ Անծանոթը հանում է գլխարկը, և Սթենից իմանում ենք, որ այդ մարդը հանդիսանում է օրագրերի հեղինակը և նրա եղբարը։

Գաղտնագրություններ խմբագրել

Տիտրերով

Գաղտնագրություն LAR ZPUHTFTY XWEUPJR GHGZT գաղտնագրվում է Վինժեների ծածկագրով STNLYMBL բանալու օգնությամբ, ինչպես THE ORIGINAL MYSTERY TWINS (հայ. Իրական խորհրդավոր երկվորյակներ)։

Վերջում նկարների վրա

Գաղտնագրություն 4-16-15-6-4-25 25-19-23-6-5 23-10-20 10-9-1 16-19’5 22-23-21-13, 4-16-19 11-25-5-4-19-6-25 15-10 4-16-19 11-25-5-4-19-6-25 5-16-23-21-13 վերածվում է ինչպես. THIRTY YEARS AND NOW HE’S BACK. THE MYSTERY IN THE MYSTERY SHACK (հայ. երեսուն տարի անց նա վերադարձավ, հրաշքների տնակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ռուսական տարբերակում — «Ով է նա պարզվում»