Գրասա Մարիա դա Ֆոնսեկա Կաետանու Գոնսալվեշ (պորտ.՝ Graça Fonseca, օգոստոսի 13, 1971(1971-08-13)[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ։ Պորտուգալիայի մշակույթի նախարար (2018 թվականից)։ Պորտուգալիայի Հանրապետական ասամբլեայի պատգամավոր։ Սոցիոլոգ է։

Գրասա Ֆոնսեկա
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Լիսաբոնի համալսարան, Կոիմբրի համալսարան և ISCTE – Lisbon University Institute?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1971(1971-08-13)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն  Պորտուգալիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կոիմբրայի համալսարանում ստացել է սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև՝ Լիսաբոնի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Կոիմբրայի համալսարանում աշխատել է որպես դասախոս։

2000-2002 թվականներին եղել է Արդարադատության նախարարության պլանավորման և օրենսդրական քաղաքականության վարչության տնօրենի օգնական, 2005-2008 թվականներին՝ արդարադատության նախարարի և ներքին գործերի նախարարի աշխատակազմի ղեկավար։

Քաղաքական գործիչ և Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության անդամ է։

2009-2015 թվականներին եղել է Լիսաբոնի մունիցիպալ իշխանության անդամ, որտեղ զբաղվել է տնտեսության, նորարարության և կառավարման հարցերով։

Պորտուգալիայի խորհրդարանական ընտրություններում 2015 թվականին ընտրվել է Սոցիալիստական կուսակցությունից։ Նույն թվականի նոյեմբերին դարձել է պետական քարտուղարի օգնական, որը պատասխանատու է վարչական արդիականացման համար (մինչև 2018 թվականը)։

2018 թվականի հոկտեմբերին Անտոնիու Կոշտայի կառավարությունում նշանակվել է մշակույթի նախարար[2]։

Բացահայտ լեսբի է։ Պորտուգալիայի կառավարության առաջին լեսբի անդամն է, որը հրապարակավ հայտարարել է իր սեռական կողմնորոշման մասին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասա Ֆոնսեկա» հոդվածին։