Գրասա Մորաիշ

պորտուգալացի նկարչուհի

Մարիա դա Գրասա Օինտու դե Ալմեյդա Մորաիշ (պորտ.՝ Maria da Graça Pinto de Almeida Morais, մարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3]), պորտուգալացի նկարչուհի[6]։

Գրասա Մորաիշ
պորտ.՝ Maria da Graça Pinto de Almeida Morais
Ծնվել էմարտի 17, 1948(1948-03-17)[1][2][3] (76 տարեկան)
Քաղաքացիություն Պորտուգալիա[4]
ԿրթությունՊորտուի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղարվեստի ազգային ակադեմիա
ԱմուսինPedro Caldeira Cabral?
 Graça Morais Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գրասա Մորաիշը ծնվել է 1948 թվականի մարտի 17-ին Տրազ-ուժ-Մոնտիշ գավառի Վիեյրու քաղաքում[6]։ Գեղանկարչություն սովորել է Պորտու քաղաքի Գեղարվեստի բարձրագույն դպրոցում, որն ավարտել է 1971 թվականին[6]։

1997 թվականին Մոսկվայի մետրոպոլիտենի Օղակաձև գծի «Բելոռուսական» կայարանի արևելյան նախասրահի ձևավորման համար պորտուգալական ավանդական ազուլեժու տեխնիկայով ստեղծել է «Խաղաղության դեմքեր» մեծանկարը։ Այս աշխատանքը դարձել է Լիսաբոնի քաղաքապետարանի նվերը Մոսկվայի 850- ամյակի կապակցությամբ[7]։ Նույն թվականին Պորտուգալիայի նախագահ Ժորժ Սամպայուից ստացել է արքայազն Հենրիի շքանշան[8]։ 2013 թվականին ստացել է Պորտուգալիայի Գեղարվեստի ազգային ակադեմիայի գլխավոր մրցանակը (Grande Prémio Aquisição)[8]: Ներկայումս բնակվում է Լիսաբոնում և շարունակում է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ[6]։

Գրասի Մորաիշի աշխատանքները գտնվում են այնպիսի մշակութային հաստատությունների հավաքածուներում, ինչպիսիք են Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, Սան Պաուլուի ժամանակակից արվեստի թանգարանը, Սերրալվեշի հիմնադրամը[6] և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. WikiArt
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Португальцы в истории России». Посольство Российской Федерации в Португалии. 2012 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  7. Никита Кривцов Земля людей: Комиксы из полированных камушков // Вокруг света : журнал. — 1998.
  8. 8,0 8,1 «Graça Morais recebe Grande Prémio no dia 15» (պորտուգալերեն). Diário de Notícias. 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասա Մորաիշ» հոդվածին։