Գրանդի Սերտան Վերեդաս ազգային պարկ

Գրանդի Սերտան Վերեդաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Grande Sertão Veredas), ազգային պարկ` տեղակայված Մինաս Ժերայս և Բահիա նահանգների սահմանում, Բրազիլիա։

Գրանդի Սերտան Վերեդաս ազգային պարկ
Parque Nacional Grande Sertão Veredas
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԻտամարաժու և Մինաս Ժերաիս
Հիմնվել էապրիլի 12, 1989
Մակերես2308 կմ² և 230 851 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գրանդի Սերտան Վերեդաս ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Գրանդի Սերտան Վերեդաս ազգային պարկ

Տեղագրություն

խմբագրել

Պարկը գտնվում է Սերրադո բիոմում։ Ընդգրկում է 230853 հա և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 12-ին 97.658 հրամանագրով, որը վերանայվել է 2004 թվականի մայիսի 21-ին[1]։ Ազգային պարկը գտնվում է Ֆորմոզու մունիցիպալիտետում։ Գտնվում է ծովի մակարդակից 660-900 մետր բարձրության վրա։ Տարեկան տեղումների միջին քանակը 1400 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 16-ից մինչև 37 °C, իսկ միջինը՝ 23 °C։

Պարկը ներառում է անտառներ, սավաննա, սերրադո և խիտ սերրադո դաշտեր։ Կան ընդարձակ գետակներ, որոնք ձևավորում են լճեր և ավելի մեծ գետեր։ Տարածքն ընդգրկում է լայնատարած ավազաքարային հարթավայրեր՝ ծածկված սավաննայի բուսականությամբ։ Պարկը նաև ներառում է Կարինյանյա գետի վերին ավազանի և նրա վտակների ստորգետնյա հատվածներից շատերը, ինչպիսիք են՝ Իտագուարին, Մատո Գրանդեն ու Կանաբրավան։

Պահպանություն

խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Որպես ազգային պարկ՝ այն ունի հիմնական նպատակներ՝ կապված բնական էկոհամակարգերի պահպանության և գիտական հետազոտությունների զարգացման, բնապահպանական կրթության, ինչպես նաև բացօթյա հանգիստի ու էկոտուրիզմի կազմակերպման համար։ Մասնավորապես, պարկը նպատակ ունի պահպանել Կարինյանյա գետի ավազանը՝ Սան Ֆրանցիսկու գետի կարևոր վտակը, ինչպես նաև պահպանել գետակներն ու լանդշաֆտը, որը նկարագրված է «Սատանան հատուցելու է» վեպում։

Պարկում պահպանվող տեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), օցելոտը (Leopardus pardalis), Leopardus pajeros, հսկա զրահակիրը (Priodontes maximus), ճահճային եղնիկը (Blastocerus dichotomus), մեծ ջրասամույրը (Myrmecophaga tridactyla) և մացառուտի առնետը (Carterodon sulcidens)[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Parque Nacional Grande Sertão Veredas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Աղբյուրներ

խմբագրել