Գրական համալսարան

պարբերական

«Գրական համալսարան», գրական-գեղարվեստական տարեգիրք։ ԵՊՀ հրատարակություն։

Գրական համալսարան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1981
ՀիմնադիրԵրևանի պետական համալսարան
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1981 թվականից Երևանում՝ որպես 1959-1965 թվականներին լույս տեսած «Ուսանողի քնար» (4 պրակ) տարեգրքի շարունակություն Խմբագիրներ՝ Էդվարդ Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Ռաֆիկ Հարությունյան, Կիմ Աղաբեկ­յան, Սերգեյ Աթաբեկ­յան, Վլադիմիր Մաղալյան (1981 թվականից)։

Տպագրում է ԵՊՀ դասախոսների, աշխատողների և ուսանողների ինքնուրույն ու թարգմանական գործեր, բանասիրգրաքննադատական հոդվածներ, անվանի համալսարանականների մասին հուշեր։ Տարբեր տարիների տարեգրքերում տպագրվել են Հ. Աճառյանի, Գ. Ջահուկ­յանի, Ա. Թովմասյանի, Ա. Մարգարյանի, Ռ. Իշխանյանի, Պ. Պողոսյանի, Վ. Գաբրիել­յանի, Դ. Զեյթունցի, Ս. Մուրադյանի, Հ. Սարգսյանի, Հ. Երիցյանի, Ս. Սեֆերյանի, Հ. Էդոյանի, Ա. Հարությունյանի և ուրիշների ստեղծագործություններից ու թարգմանություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։