Վլադիմիր Մաղալյան

հայ լրագրող, խմբագիր, բանաստեղծ

Վլադիմիր (Վահան) Սարգսի Մաղալյան (մարտի 20, 1942(1942-03-20), Խաչեն, Վրաստան[1]), հայ լրագրող, խմբագիր, բանաստեղծ։

Վլադիմիր Մաղալյան
Ծնվել էմարտի 20, 1942(1942-03-20) (82 տարեկան)
ԾննդավայրԽաչեն, Վրաստան[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
Մասնագիտությունլրագրող, խմբագիր և բանաստեղծ

Կենսագրություն խմբագրել

Բանասիրական գիտությունների թեկնածու (1988 թվական)։ Ավարտել է Երևանի պետական համալսարան (1968 թվական)։

1969–1970 թվականներին՝ Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի «Կադրերի համար», 1971–2006 թվականներին՝ «Երևանի համալսարան» թերթերի, միաժամանակ, 1992–2001 թվականներին՝ «Հանդես Երևանի համալսարանի» պարբերականի գլխավոր խմբագիր։

1981 թվականից՝ Երևանի պետական համալսարանի «Գրական համալսարան» գրական-գեղարվեստական տարեգրքի հիմնադիր-խմբագիր, 2006 թվականից՝ Երևանի պետական հանալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող։ Լույս են տեսել Մաղալյանի «Դաղեթ-Խաչեն» (1999 թվական), «Գրական-մշակութային կյանքը Երևանի համալսարանում (1919–2009 թվականներ)» (2010 թվական), «Հայ տեղական մամուլը և գրատպությունը Վրաստանում (1885–1990 թվականներ)» (2012 թվական) աշխատությունները, «Խարույկ» (1992 թվական), «Խրամի զմրուխտ ափերին» (2011 թվական) բանաստեղծությունների ժողովածուները։

Աշխատություններ խմբագրել

Ռուսերենից թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Սերգեյ Եսենինի, գերմաներենից՝ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, նաև անտիկ հեղինակների՝ Անակրեոնի, Սաֆոյի գործերից։ Կազմել, խմբագրել և հրատարակության է պատրաստել «Երախտավոր մանկավարժը» (2007 թվական), «Քնար համալսարանի» (2008 թվական), «Երևանի պետական համալսարանը վավերագրերում (1918–2009 թվականներ)» (2009 թվական), «Երևանի համալսարանի հոբելյանները (1919–2009 թվականներ)» (2011 թվական) և այլ ժողովածուներ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։