Գրագիտության միջազգային օր

Գրագիտության միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով՝ անգլ.՝ International Literacy Day, իսպ.՝ Día Internacional de la Alfabetización, ֆր.՝ la Journée internationale de l'alphabétisation, արաբ․՝ اليوم العالمي للتحصيل‎‎, չին.՝ 国际扫盲日), տոն, որը նշվում է սեպտեմբերի 8-ին։ Ամենամյա Գրագիտության միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է 1966 թվականին, Գրագիտության կրթության նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով, որն անցկացվել է Թեհրանում 1965 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 8-ն այս կոնֆերանսի հանդիսավոր բացման օրն է։

Գրագիտության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՍեպտեմբերի 8
Հաստատվածնոյեմբերի 17, 1965
Անվանված էԳրագիտություն
ՀիմնադիրՅՈՒՆԵՍԿՕ
Կայքunesco.org/new/unesco/events/prizes-and-celebrations/celebrations/international-days/literacy-day/

Այս օրը կոչ է անում ուժեղացնել հասարակության ջանքերն ուղված գրագիտության տարածմանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնական ոլորտներից մեկը:

2016 թվականին այս միջազգային օրվա ստեղծման հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ շատ երկրներում անցկացվել են տոնական միջոցառումներ՝ «Կարդալով անցյալը՝ գրում ենք ապագան» խորագրով:

Վիճակագրական տեղեկություններԽմբագրել

  • 2005 թվականին 50-ից պակաս երկրներ ապահովել են համընդհանուր հասանելիությունը դեպի տարրական կրթություն:
  • 2005 թվականին աշխարհի չափահաս բնակչության մոտ 20%-ն անգրագետ էր։

Միջազգային օրվա ամենամյա թեմաներԽմբագրել

  • 2006 թվական՝ «Գրագիտությունն ապահովում է կայուն զարգացում»,
  • 2007 թվական՝ «Առողջություն և գրագիտություն»,
  • 2008 թվական՝ «Գրագիտություն և առողջություն»,
  • 2009 թվական՝ «Գրագիտությունն ընդլայնում է անձնական հնարավորությունները»,
  • 2010 թվական՝ «Գրագիտության նշանակությունը կանանց համար»
  • 2011 թվական՝ «Գրագիտություն և աշխարհ»[2][3]
  • 2012 թվական՝ -
  • 2013 թվական՝ «Զարգացում դեպի գրագետ 21-րդ դար»[4]
  • 2014 թվական՝ «Գրագիտություն և կայուն զարգացում»[5]
  • 2015 թվական՝ «Գրագիտություն և կայուն հասարակություն»
  • 2016 թվական՝ «Կարդալով անցյալը՝ գրում ենք ապագան»

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել