Գուրո Ռեյտեն
Գուրո Ռեյտեն (նորվ.՝ Guro Reiten, հուլիսի 26, 1994[1], Sunndalsøra, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի, որը հանդես է գալիս Ֆուտբոլային միության կանանց սուպեր լիգայում Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի կազմում և Նորվեգիայի կանանց հավաքականում, խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Նախքան 2019 թվականին «Չելսի» տեղափոխվելը Նորվեգիայում խաղացել է «Սունդալ», «Կատեմ», «Տրոնհեյմս-Էռն» և «Կվիններ» ակումբներում։
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 26, 1994[1] (29 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Sunndalsøra, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա | |||||||||||||||||
Հասակ | 166 սանտիմետր | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Գուրոն 2014 թվականին նշել է նորամուտը Նորվեգիայի հավաքականում և խաղացել է 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում, 2019 թվականի աշխարհի առաջնությունում ու ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում։
Ակումբային կարիերա Խմբագրել
Գուրո Ռեյտենը ծնվել է 1994 թվականի հուլիսի 26-ին Սունդալսերում, մեծացել է Նորդմյորե գյուղում և սկսել է իր կարիերան տեղի «Սունդալ» թիմում, որն այն ժամանակ հանդես էր գալիս Նորվեգական ֆուտբոլի կանանց երկրորդ դիվիզիոնում[2][3][4][5]։
2011 թվականին Ռեյտենը 16 տարեկանում միացել է Թոփսերիենի «Կատեմ» թիմին[3]։ Այս ակումբում մեկուկես տարվա ընթացքում նա 35 խաղ է անցկացրել առաջնությունում և իր երկրորդ մրցաշրջանում 11 գոլ է խփել թիմի օգտին՝ 2012 թվականին դառնալով «Կատեմի» լավագույն ռմբարկու[6][4][5]։
Այն բանից հետո, երբ «Կատեմը» դուրս է մնացել Թոփփսերիենից, Ռեյտենը 2013 թվականին միացել է «Թրոնհեյմս Էռնի» թիմին։ Չորս մրցաշրջաններում այդ ակումբում Ռեյտենն անցկացրել է 82 հանդիպում լիգայում և խփել 25 գոլ։ Թիմի կազմում նա 2014 թվականին դարձել է Նորվեգիայի Գավաթի եզրափակիչի մասնակից[7][4][5]։
2017 թվականի մրցաշրջանում Գուրո Ռեյտենը տեղափոխվել է «կվիններ»՝ Թոփսերիենի մեկ այլ թիմ[8]։ Այդ ակումբում անցկացրած երկուսուկես մրցաշրջանների ընթացքում նա անցկացրել է 53 հանդիպում՝ խփելով 51 գոլ։ Թիմի հետ միասին Ռեյտենը 2017 թվականին դարձել է Նորվեգիայի չեմպիոն, ինչպես նաև Թոփսերիենի լավագույն ռմբարկու՝ 18 գոլով[9]։ Ռեյտենն ու «Կվինները» կրկնել են այդ երկու հաջողությունները 2018 թվականին, ընդ որում՝ նաև նվաճելով ազգային գավաթը[4][10]։ Ռեյտենը նաև արժանացել է Թոփսերիենի տարվա խաղացողի մրցանակին և տարվա գոլի համար մրցանակի[2][11]։ «Կվիններից» հեռանալու պահին Ռեյտենը լիգայի ռմբարկուների վարկանշային աղյուսակում եղել է առաջատարը՝ 2019 թվականի մրցաշրջանում[12][4][5]։
2019 թվականի մայիսի 31-ին Գուրո Ռեյտենը պայմանագիր է կնքել անգլիական Սուպերլիգայի «Չելսիի» կանանց ակումբի հետ[13]։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ տեղափոխության վճարը կազմել է մոտ 12 000 ֆունտ ստեռլինգ[14]։
Կարիերան հավաքականում Խմբագրել
Գուրո Ռեյտենը հասցրել է խաղալ Նորվեգիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականների կազմում[5]։ Նա նորամուտը նշել է գլխավոր ազգային թիմում 2014 թվականի հունվարին Իսպանիայի դեմ խաղում։ Ռեյտենը Նորվեգիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2017 թվականի Եվրոպայի կանանց առաջնությունում[15]։ 2019 թվականի մարտին թիմը նվաճել է Ալգարվեի գավաթը։ Նույն տարվա մայիսին Ռեյտենն ընդգրկվել է Նորվեգիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը[16]։
Գոլերը հավաքականում Խմբագրել
Գոլ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 8 մարտի 2017 | Բելա Վիշտա մունիցիպալ մարզադաշտ, Պարշալ, Պորտուգալիա | Պորտուգալիա | 2-0 | 2-0 | Ալգարվեի գավաթ 2017 |
2 | 15 սեպտեմբերի2017 | Nye Fredrikstad Stadion, Ֆրեդրիկստադ, Նորվեգիա | Հյուսիսային Իռլանդի | 1-0 | 4-1 | ԱԱ-2019 նախընտրական փուլ |
3 | 4-1 | |||||
4 | 19 սեպտեմբերի 2017 | Սարպսբորգ, Սարպսբորգ, Նորվեգիա | Սլովակիա | 3-0 | 6-1 | |
5 | 31 օգոստոսի 2018 | NTC Senec, Սենեց, Սլովակիա | 2-0 | 4-0 | ||
6 | 8 հունիսի 2019 | Օգյուստ Դելոն, Ռեյմս, Ֆրանսիա | Նիգերիա | 1-0 | 3-0 | ԱԱ 2019 |
7 | 30 օգոստոսի 2019 | Seaview, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա | Հյուսիսային Իռլանդիա | 1-0 | 6-0 | ԵԱ-2021 որակավորում |
8 | 4 հոկտեմբերի 2019 | Բորիսով Արենա, Բորիսով, Բելառուս | Բելառուս | 4-1 | 7-1 | |
9 | 8 նոյեմբերի 2019 | Վիկինգ, Ստավանգեր, Նորվեգիա | Հյուսիսային Իռլանդիա | 3-0 | 6-0 |
Վիճակագրություն Խմբագրել
- 2020 թվականի մարտի 2-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | |||
Կատեմ | 2011 | Թոփսերիեն | 13 | 0 | 0 | 0 | — | — | — | 13 | 0 | |||
2012 | 22 | 11 | 1 | 1 | — | — | 1 | 0 | 24 | 12 | ||||
Ընդհանուր | 35 | 11 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 37 | 12 | ||
[Տրոնհեյմս Էռն | 2013 | Թոփսերիեն | 21 | 6 | 2 | 0 | — | — | — | 23 | 6 | |||
2014 | 20 | 7 | 4 | 1 | — | — | — | 24 | 8 | |||||
2015 | 20 | 3 | 4 | 0 | — | — | — | 24 | 3 | |||||
2016 | 21 | 9 | 4 | 0 | — | — | — | 25 | 9 | |||||
Ընդհանուր | 82 | 25 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 96 | 26 | ||
Կվիններ | 2017 | Թոփսերիեն | 22 | 18 | 3 | 1 | — | — | — | 25 | 19 | |||
2018 | 21 | 21 | 5 | 6 | — | 4 | 0 | — | 30 | 27 | ||||
2019 | 10 | 12 | 1 | 2 | — | 6 | 1 | — | 17 | 15 | ||||
Ընդհանուր | 53 | 51 | 9 | 9 | 0 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 72 | 61 | ||
Չելսի | 2019/20 | Սուպերլիգա | 15 | 5 | 0 | 0 | 6 | 1 | — | — | 21 | 6 | ||
Ընդհանուր | 15 | 5 | 0 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 6 | ||
Ընդհանուր կարիերայում | 185 | 92 | 24 | 11 | 6 | 1 | 10 | 1 | 1 | 0 | 226 | 105 |
Ձեռքբերումներ Խմբագրել
Թիմային Խմբագրել
- Նորվեգիայի չեմպիոն (3) - 2017, 2018, 2019
- Նորվեգիայի գավաթակիր - 2018
- Նորվեգիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2014
- «Չելսի»
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2020/21
- Շոտլանդիայի Հավաքական
- Ալգարվեի գավաթակիր - 2019
Անհատական Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Lillestrøm-stjernen Guro Reiten: Nå er "Knotten" blitt den største av dem alle»։ Vg.no (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ 3,0 3,1 «J19-landslagets kaptein Guro Reiten er månedens talent – апреля 2013»։ tv2.no (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Guro Reiten»։ Soccerway (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Guro Reiten»։ Norges Fotball (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «På landslaget tidligere enn planlagt»։ www.h-a.no (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Det store intervjuet med Guro Reiten: Jenta med gullfoten»։ Nettavisen Sport (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Guro (22) er Norges nye stjerneskudd: – Få gjør som henne»։ Dagbladet (նորվեգերեն) (Oslo)։ 21 апреля 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-29-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Toppserien 2017 – Toppscorer, gule og røde kort»։ Fotball Norway (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Toppserien 2018 – Toppscorer, gule og røde kort»։ Fotball Norway (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ 11,0 11,1 11,2 «Storklubbene sikler etter henne. Nå har LSK-kometen bestemt seg»։ Dagbladet (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Guro Reiten klar for engelsk storklubb»։ Aftenposten (նորվեգերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-20-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Guro Reiten: Chelsea Women sign versatile Norway forward from LSK Kvinner»։ BBC Sport։ 31 мая 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Guro Reiten klar for Chelsea: – Summen vi får er knapper og glansbilder»։ vg.no (նորվեգերեն)։ 31 мая 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ Lawson Sophie (29 июня 2017)։ «Norway announce final squad for Euro 2017»։ Vavel (անգլերեն)։ Վերցված է 9 апреля 2020
- ↑ «Ada Hegerberg Absent as Norway Name 23-Player Women's World Cup Squad»։ 90 min (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 9 апреля 2020