Գուրգեն Գաբրիելի Օգանեզով (մարտի 26, 1886(1886-03-26), Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1983(1983-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1938), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)։ ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1926

Գուրգեն Օգանեզով
Ծնվել էմարտի 26, 1886(1886-03-26)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 25, 1983(1983-03-25) (96 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1937) և պրոֆեսոր (1938)
Մասնագիտությունգիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1921 թվականին ավարտել է Պետրոգրադի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը։ 1936-1968 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ (1968 թվականից՝ պրոֆեսոր)։ Օգանեզովի գիտական աշխատանքները վերաբերում են Արարատյան գոգահովտի առաջացման, երկրի տեկտոնիկայի ու երկրակեղևի տեղական ձևափոխությունների, մագմատիկ ապարների հասակի որոշման, հրաբխային դեպրեսիայի, Այղր լճի և Սևջուր գետի ռեժիմների ուսումնասիրման հարցերին։ Օգանեզովը զբաղվել է նաև ոռոգման համակարգի շինարարության, ճահիճների չորացման, Սևան-Հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի ռեժիմի և այլ հարցերով։ 1929-1931 թվականներին եղել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամության թեկնածու, 1931-1935 թվականներին՝ ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» (2) շքանշաններով։

Գրականություն խմբագրել

  • Гурген Гаврилович Оганезов. Биобиблиография, Е., 1982.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511