Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Բաբկենի Արսենյան (նոյեմբերի 22, 1959(1959-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «ՄԱԿ» կուսակացության հիմնադիր-նախագահ։ ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Գուրգեն Արսենյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1959(1959-11-22) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՄիավորված Աշխատանքային կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
և «Ազգերի համագործակցության» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է ԵԺՏՀ-ն (19801991-1992 թվականներին՝ ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, 2000-2007 թվականներին՝ Ազգային Ժողովի պատգամավոր, 2000 թվականի մայիսի 20-ին Մուրադ Մուրադյանի բնապահպանության նախարար նշանակվելուց հետո Թիվ 29 ընտրատարածքի պատգամավորի տեղը մնաց թափուր, և տեղի ունեցավ արտահերթ մեծամասնական ընտրություններ, որտեղ հաղթեց Գուրգեն Արսենյանը, 2003 թվականին նա ընտրվեց համամասնական ցուցակով՝ գլխավորելով ՄԱԿ-ի ցուցակը և դարձավ ՄԱԿ խմբակցության ղեկավար (2003-2007)։ 2007 թվականի ԱԺ-ի ընտրություններում Արսենյանը ՄԱԿ-ի ցուցակը։ Սակայն նրանք չկարողացան հաղթահարել շեմը, քանի որ պակասեց 0,6% ձայն։ 2012 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով։ ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եղել։ Իրեն պատկանող երկու «Զենեյր» մակնիշի ինքնաթիռները 2012 թվականին նվիրել է Արցախին։ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։