Գուստավ Նաան (էստ․՝ Gustav Naan, մայիսի 17, 1919(1919-05-17), Հարավային Լիֆլյանդիա, Q115270292?, Q115205612?, Primorskaya Oblast, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 12, 1994(1994-01-12)[1], Տալլին, Էստոնիա), ազգությամբ էստոնացի խորհրդային փիլիսոփա, ֆիզիկոս և տիեզերաբան։ Էստոնական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1951

Գուստավ Նաան
էստ․՝ Gustav Naan
Ծնվել էմայիսի 17, 1919(1919-05-17)
Հարավային Լիֆլյանդիա, Q115270292?, Q115205612?, Primorskaya Oblast, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունվարի 12, 1994(1994-01-12)[1] (74 տարեկան)
Տալլին, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, փիլիսոփա և տիեզերաբան
Գործունեության ոլորտֆիզիկայի փիլիսոփայություն, տիեզերագիտություն և աստղագիտություն
ԱնդամակցությունԷստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է էստոնացի վերաբնակիչների ընտանիքում Լիֆլյանդսկի բնակավայրում (այժմյան Բոլշոյ Կամենի միկրոշրջանում), որը Վլադիվոստոկի մոտ էր։ Ավարտել է Պետրովկայի յոթնամյա դպրոցը[2]։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ 1941 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, իսկ 1946 թվականին՝ Մոսկվայի Բարձրագույն կուսակցական դպրոցը։ Պատերազմից հետո վերադարձել է Էստոնիա, 1947 թվականին հրատարակել է «Էստոնացի բուրժուական ազգայնականների գաղափարաբանության հետադիմական էությունը» գիրքը, որը գրվել էր հետագա գաղափարաբանական դրույթների շրջանակում[3]։

Եղել է Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն (1950—1951), Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (1951—1964)։ Հիմնական աշխատությունները նվիրված էին տիեզերաբանությանը և աստղագիտության փիլիսոփայական հարցադրումներին։ 1964 թվականին առաջ է քաշել զուգաչափ տիեզերքի վարկածը, որի համաձայն սովորական աշխարհին զուգահեռ գոյություն ունի հակաաշխարհ[4]։ 1966-1989 թվականներին եղել է «Էստոնական խորհրդային հանրագիտարանի» խմբագիրը։ 1960-ական և 1970-ական թվականներին ճանաչում է ստացել ժողովրդագրության, սեքսի, ամուսնալուծությունների և այլ հարցերի վերաբերյալ «ոչ ավանդական» հայացքների համար։

Վերակառուցման տարիներին աջակցել է Էստոնական ԽՍՀ աշխատավորների ինտերնացիոնալ ճակատին[5], հանդես է եկել ընդդեմ Էստոնիայի ինքնիշխանության։

2008 թվականին ռեժիսոր Մերլե Կարուսոոն Էստոնական դրամատիկ թատրոնի բեմում բեմադրեց «Սիգմա Տաու Ս705» ներկայացումը՝ Էնն Վետեմաայի և Էրկ Աուլեի «Ակադեմիկոս Նաանի փայլն ու չքավորությունը» պիեսի հիման վրա[6]։

Թոռը Դենիս Նաանն է։

Գրականություն

խմբագրել
  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
  • “Dependence and opposition. Problems in Soviet Estonian historiography in the late 1940s and early 1950s” by Hain Rebas. In: Journal of Baltic Studies, Volume 36, Issue 4 Winter 2005, pages 423 – 448
  • “Philosophy of science in Estonia” by Rein Vihalemm and Peeter Müürsepp. In: Journal for General Philosophy of Science, Volume 38, Number 1 / April, 2007, pp. 167–191.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Рекк-Лебедев А. Дальневосточная Лифляндия: Эстонцы на Уссурийской земле. — Таллин: Ээсти раамат, 1989. — С. 33. — 136 с.
  3. Антс Вийрес История Эстонии в сталинских тисках(չաշխատող հղում)
  4. http://www.biografija.ru/show_bio.aspx?id=92702 / Густав Наан. Симметричная Вселенная. Публикация Тартуской астрономической обсерватории. Том XXXIV, 1964 г.
  5. Сборник «Анатомия независимости»
  6. http://magazines.russ.ru/druzhba/2009/4/tu26.html.

Արտաքին հղումներ

խմբագրել