Գուստավո Մոդենա (փետրվարի 13, 1803(1803-02-13)[1][2], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[3] - փետրվարի 20, 1861(1861-02-20)[4], Թուրին, Իտալիա[3]), իտալացի դերասան։

Գուստավո Մոդենա
Ծնվել էփետրվարի 13, 1803(1803-02-13)[1][2]
ԾննդավայրՎենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էփետրվարի 20, 1861(1861-02-20)[4] (58 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Իտալիա[3]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունթատրոնի դերասան և դերասան
Ակտիվ շրջան1831-1841 թթ.
Ծնողներհայր՝ Giacomo Modena?, մայր՝ Luigia Bernaroli Lancetti?

Պադուայի համալսարանում ստացել է իրավաբանական կրթություն։ Բեմական գործունեությունն սկսել է 1824 թ.-ին։ Ելույթ է ունեցել տարբեր թատերախմբերում, այնուհետև կազմակերպել սեփականը։ Մոդենան մասնակցել է 1831 թ.-ի Բոլոնիայի ապստամբությանը, սերտ կապերի մեջ եղել «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հանրապետական ընկերության և նրա հիմնադիր Զ. Մաձինիի հետ։ Ձգտել է թատրոնը զենք դարձնել հանուն իր ժողովրդի ազատության և անկախության պայքարի։ Լավագույն դերերից են՝ Ադելգիզ (Մանձոնիի «Ադելգիզ»), Բրուտոս, Աավուղ, Փիլիպոս (Ալֆիերիի «Բրուտոս», «Աավուղ», «Փիլիպոս») ևն։ Մոդենայի գործունեությունը նպաստել է դերասանական արվեստի իտալական ռեալիստական դպրոցի ստեղծմանը։ Եղել է դերասաններ Ա. Ռիստորիի, է. Ռոսիի, Թ. Աալվինիի ուսուցիչը։ 1888 թ.-ին լույս են տեսել Մոդենայի նամակները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում թատրոնի ուսումնասիրման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 4,2 Rota A. A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2011. — Vol. 75.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավո Մոդենա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 664