Աշխույժ (գուսան)
Աշխույժ, (Խաչատուր Սուքիասի Գրիգորյան, 1884[1], Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1961[1]), հայ գուսան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Խաչատուր Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Աշխույժ[1] |
Ծնվել է | 1884[1] Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 1961[1] |
Մասնագիտություն | գուսան և երգերի հեղինակ |
Գործիքներ | ջութակ[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արագած գյուղում։ Հայրը նույնպես երգասաց էր։ Չորս տարեկանում Խաչատուրը տառապում է «ծաղիկ» հիվանդությամբ և կորցնում տեսողությունը։ Նա մխիթաություն է գտնում երգի ու երաժշտության մեջ։ Կարճ ժամանակից դառնում է հմուտ գուսան ու հեքիաթասաց և վերցնելով ջութակը շրջագայում է հայկական քաղաքներն ու գյուղերը։
1907 թվականին հանդես գալով Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) սրճարաններից, Աշխույժը իր երգերից մեկում որոշակիորեն արտահայտելով հակացարական տրամադրություններ՝ ձերբակալվում է։ Ազատվելով կալանքից, երիտասարդ գուսանը շարունակում է շրջագայությունը։ 1908 թվականին, Էջմիածնում եղած ժամանակ, նա առիթ է ունենում մոտիկից շփվելու Գևորգյան ճեմարանի ուսուցիչների հետ, որոնցից մեկը՝ Գարեգին Լևոնյանը (Ջիվանու որդին), նկատի ունենալով երիտասարդ գուսանի կենսուրախ և առույգ բնավորությունը, նրան տալիս է Աշխույժ անունը։ Նաիրի Զարյանը նրա մասին ասել է, որ «զրկված լինելով արեգակի լույսից՝ նա հոգու աչքերով տեսնում է աշխարհն իր կախարդական բոլոր գույներով և ներդաշնակություններով»:
Աշխույժը հորինել է բազմաթիվ երգեր, հեքիաթ-սիրավեպեր ու պոեմներ[2]։
Ստեղծագործություն
խմբագրելԱշխույժի ստեղծագործության հիմնական գծերն են բռնության, կամայականության, սոցիալական անարդարության խարազանումը («Բռնության աշխարհ», «Եթե լավ է», «Անարդար օրենք»)։ Աշխույժը հանդես է եկել նաև կոլտնտեսական երգերով, որոնցում գովերգել է գեղջուկի աշխատանքը։
Աշխույժի ստեղծագործությունների մեջ ուրույն տեղ ունեն սիրային տաղերն ու երգերը, որոնց մեջ արտահայտել է իր խոհերն ու խորհդածությունները մաքուր, իդեալական սիրո և ամուսնության մասին։
Առանձին հմայք ունեն Աշխույժի երգիծական երգերը, որոնց մեջ դրսևորված է գուսանական արվեստին հատուկ բարոյախոսությունը։ Այդ երգերում գուսանը կարողացել է առանձնակի հմտությամբ օգտագործել գեղջկական հումորը[3]։
Աշխույժի ստեղծագործությունների մատենագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Գուսան Աշխույժ (1955). Քնար. Երևան: Հայպետհրատ. էջ էջ 3-6.
- ↑ Գուսան Աշխույժ (1955). Քնար. Երևան: Հայպետհրատ. էջ էջ 4-9.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 36-37.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխույժ (գուսան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 485)։ |