Գունբյոռն Ուլֆսոն (նորվ.՝ Gunnbjørn Ulvsson, 10-րդ դար, Նորվեգիա - 10-րդ դար), նորվեգացի ծովագնաց, առաջին եվրոպացին, ով տեսել է Ամերիկայի ափերը[1]։ Գունբյոռնը Նորվեգիայից ճանապարհորդում էր դեպի Իսլանդիա, սակայն ուժեղ ծովային փոթորիկը նրա նավը քշել է դեպի արևմուտք, որի արդյունքում էլ Գունբյոռնի արշավախմբի առաջ բացվել են Գրենլանդիայի ափերը։ Դեպքի իրական ժամանակաշրջանը հայտնի չէ (շատ պատմաբաններ կարծում են, որ դա տեղի է ունեցել 876- 932 թթ)։ Գունբյոռնի անունն է կրում Գրենլանդիայի ամենաբարձր լեռը։

Գունբյոռն Ուլֆսոն
Ծնվել է10-րդ դար
ԾննդավայրՆորվեգիա
Մահացել է10-րդ դար
ՔաղաքացիությունՆորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկինգներ։ Փախուստ հյուսիսից, «Տերրա»։