«Գունատված զինվորը» (անգլ. The Adventure of the Blanched Soldier), հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1926 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։

Գունատված զինվորը
անգլ.՝ The Adventure of the Blanched Soldier
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1926
Հրատարակություն1926

ՍյուժեԽմբագրել

1903 թվականի հունվարի սկզբին Շերլոկ Հոլմսին օգնության համար է դիմում ոմն Ջեյմս Մ․ Դոդը, ով փնտրում է իր մոտ ընկերոջը՝ Գոդֆրի Էմսուորդին։ Վիրավորվելուց հետո Գոդֆրին Քեյփթաունի հիվանդանոց է ուղարկվել, որից հետո մեկնել է Անգլիա։ Այդ ամբողջ ընթացքում նա Դոդին ընդամենը երկու նամակ է գրել, իսկ հետո նամակագրությունը անսպասելիորեն ընդհատվում է։ Ընկերոջ հետ կապնվելու Դոդի փորձերը խափանվում են Գոդֆրիի հոր՝ գնդապետ Էմսուորդի կողմից։ Սկզբում նա ուղղակի չի պատասխանում Դոդի նամակներին, իսկ հետո հակիրճ հաղորդում է, որ առողջական վիճակի վատացման հետ կապված Գոդֆրին համաշխարհային շրջագայության է ուղևորվել և որ նրա հետ կապվելն անհնար է։

Սակայն այս բացատրությունից չբավարարված Դոդը գնում է Էմսուորդների կալվածք, որտեղ փորձում է համոզել գնդապետին ասել Գոդֆրիի գտնվելու վայրը, սակայն ապարդյուն։ Գիշերը տարօրինակ դեպք է տեղի ունենում։ Դոդը տեսնում է Գոդֆրիին, ով սենյակի պատուհանից նրան է նայում, իսկ Գոդֆրիի դեմքը մահացածի նման սպիտակ է։ Հաջորդ օրը Դոդը կալվածքում Գոդֆրիին որոնելու ծրագիր է ձեռնարկում և գտնում է մի պավիլիոն, որտեղ փակի տակ մի մարդ է պահվում։ Դոդը չի տեսել նրա դեմքը, սակայն այդ մարդու կազմվածը իրեն իր ընկերոջը՝ Գոդֆրիին է հիշեցնում։ Պավիլիոն մուտք գործելու փորձը ընդհատում է գնդապետ Էմսուորդը, ով Դոդին իր տանից կոպտորեն վռնդում է։

Հոլմսը գրեթե անմիջապես լուծու է այս հանելուկը և Դոդին առաջարկում է իր հետ միասին գնալ գնդապետ Էմսուորդի մոտ։ Բացի այդ, նրանց ուղեկցում է Հոլմսի ընկերը։ Սկզբում, գնդապետի հետ հանդիպումը բավականին լարված է ընդանում, գնդապետը նույնիսկ պատրաստ է ոստիկանություն կանչել, սակայն Հոլմսը թղթի վրա անմիջապես գրում է «ԲՈՐ» բառը։ Հասկանալով, որ Հոլմսը ամեն ինչ հասկացել է, գնդապետը բոլորին խորհրդավոր պավելիոն է հրավիրում, որտեղ իսկապես ապրում է Գոդֆրին, ով ստիպված է թաքնվել բոլորից, քանի որ հիվանդ է։

Պարզվում է, որ լինելով վիրավոր և կիսաանգիտակից վիճակում, Գոդֆրին պատահաբար հայտնվում է մի հիվանդանոցում, որտեղ բորոտներ էին պահվում, և գիշերը անցկացրել է հիվանդներից մեկի անկողնում։ Անգլիա վերադառնալով, Գոդֆրին իր մոտ սարսափելի հիվանդության նախանշաններ է հայտնաբերում (գունատված դեմք)։ Բորոտանոց չգնալու համար, Գոդֆրիի հարազատները որոշում են իրենց որդուն առանձին սենյակում պահել և արտաքին աշխարհի հետ նրա շբումը ընդհատել։

Սակայն ամեն ինչ լուծվում է անսպասելիորեն երջանիկ ձևով։ Հոլմսի և Դոդի հետ եկած անծանոթը, պարզվում է, մաշկային հիվանդությունների հայտնի բժիշկ Ջեյմս Սոնդերսոնն էր։ Սոնդերոսնը զննում է Գոդֆրիին և որոշում է, որ նրա մոտ իխտիոզ է, որի նախանշանները շատ նման են բորին, սակայն այն վարակիչ չէ և, ամենակարևորը, բուժելի է։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Գունատված զինվորը» պատմվածքը ներառված է Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածների մասին պատմող պատմվածքների սահմանափակ ցանկում (օրինակ, ինչպիսիք են՝ «Սկանդալ Բոհեմիայում», «Անվանի ամուրին», «Պատռված շրթունքով մարդը» պատմվածքները), որտեղ քրեական նախապատմությունը բացակայում է։
  • «Գունատված զինվորը» պատմվածքը համարվում է այն երկու պատմվածքներից մեկը (մյուսը՝ «Առյուծի բաշը»), որում պատմվածքը ներկայացվում է Շերլոկ Հոլմսի դեմքից։

ԱդապտացիաներԽմբագրել

«Գունատված զինվորը» բեմադրվել է 1959 թվականի օգոստոսին՝ BBC Light Programme-ի համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The BBC audio complete Sherlock Holmes»։ merrisonholmes.com։ Վերցված է 2019-08-31 

ՀղումներԽմբագրել

  • "The Adventure of the Blanched Soldier," Great Detective Stories About Doctors. Edited, with an introduction by Croff Conklin and Noah D. Fabricant. New York: Collier Books; London: Collier-Macmillan Ltd., [1965]. p. 59-77.
  • "The Adventure of the Blanched Soldier," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine Section [Louisville, Ky.] (January 30, 1927), 3, 5.
  • "The Adventure of the Blanched Soldier," The Daily Oklahoman [Oklahoma City] (January 30, 1927), D-4, D-15. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," Evening Bulletin [Philadelphia] (January 29, 1927), 5. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," Pictures by Frederic Dorr Steele. Liberty, 3, No. 24 (October 16, 1926), 12-14, 17, 19-21.
  • "The Adventure of the Blanched Soldier," Illustrated by Frederick Dorr Steele. Los Angeles Times Sunday Magazine (January 30, 1927), 16-18.
  • "The Adventure of the Blanched Soldier," Omaha Sunday World-Herald Magazine Section (January 30, 1927), 2, 4-7. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," Pittsburgh Gazette-Times (January 30, 1927), VI, 6-7. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," St. Louis Globe-Democrat (January 30, 1927), II, 1, 8. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," Illustrated by Howard K. Elcock. The Strand Magazine, 72, No. 431 (November 1926), 422-434.
  • "The Adventure of the Blanched Soldier," Sunday Chronicle [Manchester] (April 20, 1930), 6, 10. illus.
  • "The Adventure of the Blanched Soldier," The Times-Picayune [New Orleans] (January 30, 1927), 1, 6. illus.