Գունավոր դոդոշ կամ բազմագույն դոդոշ (լատին․՝ Pedostibes hosii[1]), անպոչ երկկենցաղների կարգի գունավոր գորտերի տեսակ։ Կենդանու անվանումը տվել է անգլիացի կենդանաբան Չարլզ Հոուզը։

Գունավոր դոդոշ
Գունավոր դոդոշ
Գունավոր դոդո
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Գորտեր
Ցեղ Ծառագորտեր
Տեսակ Գունավոր դոդոշ
Լատիներեն անվանում
Pedostibes hosii Boulenger, 1892
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Համարվում է Ինդոնեզիայի էնդեմիկ կենդանատեսակ։

Գունավոր դոդոշների հիմնական առանձնահատկություններից մեկը երկար ոտքերն են։ Լավ են զարգացած հատկապես հետին վերջույթները։ Ունեն լավ զարգացած ձեռքերի և ոտքերի մատներ։

Մաշկը գրեթե հարթ է, սակայն որոշ հատվածներում նկատվում են բծեր, որոնք գրեթե չեն տարբերվում մաշկից։ Սեռական դիմորֆիզմը լավ արտահայտված է՝ էգերը ունեն դարչնագույն մաշկ և դեղին բծեր։

Արուները ունեն շագանակագույն գունավորում և նրանց մաշկը զուրկ է բծերից։

Գունավոր դոդոշները համարվում են Արևելյան Ասիայի Ինդոնեզիա պետության էնդեմիկ կենդանատեսակ։ Տարածված են Ինդոնեզիայի Սումատրա և Կալիմանտան կղզիներում։

Ապրում են ցանկացած արևադարձային անտառում, այնտեղ որտեղ կան խոշոր գետեր, ծովի մակարդակից մինչև 700 մետր բարձրության վրա։ Կյանքի հիմնական մասը անց են կացնում ծառերի վրա։

Սնվում են միջատներով և այլ հոդվածոտանիներով։ Ձվածին կենդանիներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 43. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.

Գրականություն խմբագրել

  • van Dijk, P.P., Iskandar, D. & Inger, R. 2004. Pedostibes hosii. In: IUCN 2007. 2007 IUCN Red List of Threatened Species.
  • Die Große Bild-Enzyklopädie mit über 2000 Arten. Verlag Dorling Kindersley.