Գորոդեայի գետտո (1941 թվականի ամառ – 1942 թվականի հուլիսի 17), հրեական գետտո, Մինսկի մարզի Նեսվիժսկի շրջանի Գորոդեա գյուղի և հարակից բնակավայրերի հրեաների հարկադիր վերաբնակեցման վայր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի տարածքի գրավման ժամանակ հրեաների հետապնդման և ոչնչացման գործընթացում։

Գորոդեայի օկուպացիա և գետտոյի ստեղծում

խմբագրել

Նախապատերազմական տարիներին Գորոդեա բնակավայրում ապրել է 796 հրեա[1]։

1941 թվականի հունիսի 26-ին բնակավայրը գրավվել է Վերմախտի զորքերի կողմից, և օկուպացիան տևել է մինչև 1944 թվականի հուլիսի 2-ը (4-ը[2])[3][1]։ Գրավելով Գորոդեան՝ գերմանացիները, իրականացնելով հրեաների ոչնչացման նացիստական ծրագիրը, քաղաքում կազմակերպել են գետտո[4][5][6]։

Գետտոյի վերացում

խմբագրել
 
 
Հուշահամալիրի մաս

1942 թվականի հուլիսի 17-ի (18-ի[4][7]) վաղ առավոտյան քաղաքային գետտոյի տարածքը շրջափակվել է ոստիկանների կողմից։ Բանտարկյալներին հրամայել են շտապ հավաքվել կայարանամերձ հրապարակում։ Ոստիկանները մանրակրկիտ խուզարկել են գետտոները, շրջել տներում և հրեաներին հավաքել նշված վայրում։ 1137 մարդ քշվել է հրապարակ, նրանց հրամայվել են պառկել գետնին՝ դեմքով դեպի ներքև: Նրանց, ովքեր փորձել են գլուխները բարձրացնել կամ բողոքել, ծեծել են մինչև մահ կամ տեղում գնդակահարել, իսկ լացող երեխաներին սպանել են փայտերով։ Բեռնատարներով եկել են 50 պատժիչներ և մեքենաները քշել են ուղիղ մարդկանց վրայով։ Ողջ մնացած հրեաներին տարել են Գորոդեայի ծայրամասում գտնվող ավազի քարհանք և գնդակահարել։ Շատերին թաղել են դեռ ողջ[1][4][8]։ Հրեաների մի մասին սպանել են՝ բահերով կտրելով նրանց գլուխները[9][7]։

Այդ օրը սպանվել են Գորոդեայի գետտոյում մնացած 1137 հրեաները[5][10][7]։

Սպանությունների կազմակերպիչներ և իրականացնողներ

խմբագրել

Պահպանվել են «ակցիայի» (գերմանացիները նման էվֆեմիզմով են անվանել զանգվածային սպանությունները) որոշ կազմակերպիչների և կատարողների անունները․ նրանց թվում են եղել Մոցկալո ավանի ոստիկանության պարետ Բոլեսլավը, Նեսվիժի քաղաքային բանտի պետի տեղակալ Ալեքսանդր Սեմենովիչ Կուդլաչը, պոլիցայ Կուլակովսկին[11][1]։

Հիշատակ

խմբագրել

Գորոդեայում նացիզմի զոհերի գերեզմանին հրեաների մասին հիշատակում չկա[1]։ 2004 թվականին գյուղում կառուցվել է Գորոդեայի գետտոյի զոհված հրեաների հուշահամալիր (հեղինակ՝ Լեոնիդ Լևին)։ Հուշահամալիրը հրեական խորհրդանշական տան ավերված անկյուն է, որտեղ կացարանի մասին հիշեցնում են միայն երեք պատուհանները: Դեպի սպանության վայր է տանում արոսենիների ծառուղու երկայնքով ձգվող նեղ արահետը, որի կարմիր հատապտուղները նման են արյան կաթիլների։ Մոտակայքում ձգվում է 1137 քարից բաղկացած թմբաշարքը, որոնք հավաքել են շրջակա գյուղերի բնակիչները՝ ի հիշատակ աղետի զոհերի[12][13][14][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Л. Смиловицкий. Гетто Белоруссии — примеры геноцида Արխիվացված է Դեկտեմբեր 3, 2013 Wayback Machine-ի միջոցով: (из книги «Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944 гг.»
  2. «Памяць. Нясвіжскi раён», 2001, էջ 238
  3. «Памяць. Нясвіжскi раён», 2001, էջ 275
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:РЕЭ
  5. 5,0 5,1 Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 46
  6. Холокост на территории СССР, 2011, էջ 230-231
  7. 7,0 7,1 7,2 7,3 Холокост на территории СССР, 2011, էջ 231
  8. «Памяць. Нясвіжскi раён», 2001, էջ 242, 246-247
  9. Л. Левин. Городея — бывшее еврейское местечко., Минск: газета «Авив», июнь-июль 2004
  10. «В Минской области на месте убийства 1137 евреев открыт мемориал жертвам Холокоста». Newsru.com. 2004-07-18. Արխիվացված է օրիգինալից 2014-09-02-ին. Վերցված է 2010-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Памяць. Нясвіжскi раён», 2001, էջ 246-247
  12. Holocaust in Gorodeya Արխիվացված է Դեկտեմբեր 23, 2017 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  13. «В Минской области на месте убийства 1137 евреев открыт мемориал жертвам Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2014-09-02-ին. Վերցված է 2017-10-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Леонид Левин. Хатынь». Արխիվացված է օրիգինալից 2017-10-15-ին. Վերցված է 2017-10-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ

խմբագրել
Գրքեր և հոդվածներ
  • Г. П. Пашкоў, У. Н. Дражын, Л. Ф. Крупец i iнш. (рэдкал.), С. П. Самуэль (укладальнік) «Памяць. Нясвіжскi раён». — Мн.: «Беларуская энцыклапедыя», 2001. — 632 с. — ISBN 985-11-0206-7(բելառուս.)
  • Л. Смиловицкий. По следам еврейских кладбищ Беларуси. Городея. Արխիվացված է Հունվար 12, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941—1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Л. Смиловицкий. Гетто Белоруссии — примеры геноцида Արխիվացված է Դեկտեմբեր 3, 2013 Wayback Machine-ի միջոցով: (из книги «Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944 гг.»)
  • Городея // Российская еврейская энциклопедия / Главный редактор Г. Г. Брановер. — Москва: Российская академия естественных наук, Российско-израильский знциклопедический центр «ЭПОС».;
  • Беларусь сегодня Արխիվացված է Դեկտեմբեր 18, 2020 Wayback Machine-ի միջոցով:: Их убили полицаи: мемориал жертвам Городейского гетто
  • Т. Г. Вершицкая. Холокост на территории СССР. Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — 2-е изд., испр. и доп. — М.: РОССПЭН, 2011. — С. 230-231. — 1143 с. — ISBN 978-5-8243-1463-2.
Լրացուցիչ գրականություն
  • Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941—1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 978-985-6279-02-0.
  • Смиловицкий Л. Л. Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — 432 с. — ISBN 9789657094242.
  • Свидетельствуют палачи. Уничтожение евреев на оккупированной территории Беларуси в 1941—1944 гг. / Составители В. И. Адамушко, И. П. Герасимова, В. Д. Селеменев. — 2-е издание. — Мн.: НАРБ, 2010. — 199 с. — ISBN 978-985-6372-67-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորոդեայի գետտո» հոդվածին։