Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (Տագանրոգ)

Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (ռուս.՝ Парк культуры и отдыха имени Горького), քաղաքային զբոսայգի Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Պետրոսի փողոցում։

Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի
ռուս.՝ Парк культуры и отдыха имени Горького
Տեսակպուրակ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՏագանրոգ
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնվել է1806
Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (Տագանրոգ)
Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (Տագանրոգ)ը գտնվում է Երկիրում
Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (Տագանրոգ)

Հաստատության պաշտոնական անվանումն է «Մշակութային-ժամանցային գործունեության կենտրոն» համայնքային ինքնավար հաստատություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Այսօրվա դրությամբ Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգին գտնվում է Պետրոսի, Սոցիալիստիչեսկայա փողոցներով, Բոլշայա Սադովայա նրբանցքով, Կանատնայա փողոցով և Մալայա Սադովայա նրբանցքով սահմանափակված տարածքում։

Պատմություն

խմբագրել

1806 թվականի ապրիլի 2-ին (14-ին) Տագանրոգի քաղաքագլուխ բարոն Բ. Կամպենհաուզենի ներկայացմամբ քաղաքում Դեղատնային այգի ստեղծելու թույլտվություն է ստացվել[1]։ Նույն թվականի հունիսի 30-ին Ռոստովի նահանգի հողաչափ, ինժեներ Շարժինսկին ներկայացրել է այգու հատակագիծը, որի մի մասը հատկացվում էր դեղատնային տնկարկներին, մյուսը` պտղատու և դեկորատիվ ծառերին և խաղողի վազերին։ Ամռանն ու աշնանը կատարվել են հողային աշխատանքներ, որոնց համար օգտագործվել են բանտարկյալները։ Նախագծվել են տնկարկներ, մի քանի ծառուղիներ և կածաններ, փորվել են հորեր, կառուցվել շինություններ պահակների և գործիքները պահելու համար, տնկվել են առաջին բույսերը[1]։

Անտոն Չեխովը 1887 թվականին քրոջն ուղղված նամակում այգու մասին գրել է. «Եղա այգում։ Երաժշտություն էր հնչում։ Այգին հոյակապ է։ Շրջանը լի էր մարդկանցով»։ Այգու մասին Չեխովը գրել է նաև իր մի քանի ստեղծագործություններում։

1909 թվականին այգու ծառերն ամբողջությամբ հատվել են և տնկվել են նորերը։

1934 թվականին այգին դարձել է զբոսայգի և կոչվել Ալեքսեյ Գորկու անունով։

Զբոսայգին մի քանի անգամ արժանացել է «Մշակույթի և հանգստի լավագույն զբոսայգի» կոչմանը։

2008 թվականին ընդունվել է «Դոնպրոյեկտռեստավրացիա» կազմակերպության մշակած «Զբոսայգու վերակառուցման և բարեկարգման ծրագիրը», որը ի թիվս այլի, ներառում էր նաև այգու ներսում անվաչմուշկային հրապարակի կառուցումը[2]։

2012 թվականի հոկտեմբերին Գորկու զբոսայգում հյուրախաղերով հանդես է եկել Վորոնեժի օվկիանարիումի շարժական դելֆինարիումը[3]։

2014 թվականի հուլիսին զբոսայգու վարչակազմը զոդել է զբոսայգու` դեպի Կանատնայա փողոցը դուրս եկող դռնակը[2]։ Այդ որոշումը հիմնավորվում է հարակից շրջանների բնակիչների պահվածքով, որոնք աղբ էին թափում զբոսայգու տարածքում[2]։

Շախմատի տաղավար

խմբագրել

Առաջին անգամ շախմատի-շաշկու տաղավարը այգում սկսել է գործել 1928 թվականի մայիսին. այն զբաղեցնում էր 1927 թվականին կառուցված մեկհարկանի ընթերցատաղավարի դարավանդներից մեկը[4]։ 1992 թվականին տաղավարը վերակառուցվել է և դարձել սրճարան։ 2012 թվականին շենքը վերակառուցվել է և օգոստոսի 4-ին մեծ հանդիսավորությամբ կրկին բացվել որպես շախմատի տաղավար[4]։ Բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը[4]։ Բացման արարողությանը Վ. Գոլուբևը հանդես է եկել նույն թվականի աշնանը տաղավարում մարզպետի գավաթի մրցաշար կազմակերպելու առաջարկով[4]։

Շախմատի տաղավարում վերանորոգումից հետո անցկացվում են նաև նկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия Таганрога, 2-е изд., Таганрог, 2003
  • История города Таганрога, П. П. Филевский, Москва, 1898
  • Чеховские места в Таганроге. Путеводитель. Таганрог, 2004

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Киричек М.С. Два века таганрогского парка. — Таганрог: Лукоморье, 2006. — 128 с.
  2. 2,0 2,1 2,2 Яснова К. Завари потихоньку калитку... // Таганрогская правда. — 2014. — 11 июля. — С. 3.
  3. 3,0 3,1 Вовк Е. Новая жизнь старого парка(չաշխատող հղում) // Таганрогская правда. — 2012. — 26 окт.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Булейко А. История таганрогских шахмат продолжается... // Таганрогская правда. — 2012. — 10 авг.

Արտաքին հղումներ

խմբագրել