Գորիսի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման` պատկանում է «ում» ճյուղին։ Խոսվում է Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում, Սիսիանի և Կապանի շրջանների որոշ գյուղերում։

Ուղղագրություն խմբագրել

Ունի 9 ձայնավոր՝ ա, ա̈, օ, ö, ո̈ , ու, ո̈ւ, Է, ի, ը և 32 բաղաձայն՝ այդ թվում գ', կ', ք' քմայինները։ Բաղաձայնական համակարգը երկաստիճան ձայնեղազուրկ Է։ Գրաբարի բ, գ, դ պայթական և ձ, ջ կիսաշփական ձայնեղները բառասկզբում մեծ մասամբ խլացել են (բերան>պէրան, ջորի>ճօրի), երկբարբառները՝ պարզվել․ այ>է || ա (այլ> էլ || ալ), ոյ>ու (բոյն>պուն), իւ>ու (աղբիւր> ախպուր)։ Զուրկ է ֆ հնչյունից (փիզիկա<ֆիզիկա)։ Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն են՝ էր, նէ, նի, Էք, Էրք, օտանք, արանք, անք, ինօ, անիք, ք, իք, ունք։ Ունի անվանական հինգ հոլովաձև, որոնք առավելապես գործածվում են որոշիչ հոդով (ը, ն)։ Բացառական, գործիական, ներգոյական հոլովաձևերը կազմվում են վերլուծական և համադրական եղանակներով (հմտ․ ըխճըկա՚նանըխճըկա՚նը անաըխճըկա՚նը նէստան = աղջկանից)։ Բայի խոնարհման հոգնակի թվի առաջին և երկրորդ դեմքերը Գորիսի բարբառի խոսվածքների մեծ մասում նույնն են (լըսում էք = լսում ենք, լսում եք)։ Սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակների ժխտականման դեպքnւմ օժանդակ բայը դրվում է դերբայից հետո (պիրում էմ-պիրում չէմ), իսկ անցյալ կատարյալի ըղձական և հարկադրական եղանակնևրի ժխտական խոնարհումն արտահայտվում է ետադաս վԷչ-ոչ մասնիկով (ըսէցի վէչ, ասիլ պէտէք վէչ ևն)։ Արգելական հրամայակա–նը կազմվում է անորոշ դերբայով և մի, միք մասնիկներով, որոնք անճանաչելիորեն փոխվել են (հմտություն գնալ մի> քինալ մի>ք/ինամ իլ քյինոէմ իլ ևն)։ Գորիսի բարբառը շատ իրողություններով մոտ է Ղարաբաղի և Արարատյան (Երևանի) բարբառներին։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 168