Գոնսալո Մոնտիել

արգենտինացի ֆուտբոլիստ

Գոնսալո Արիել Մոնտիել (իսպ.՝ Gonzalo Ariel Montiel, հունվարի 1, 1997(1997-01-01)[1][2], Virrey del Pino, Լա Մատանսա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սևիլյա»-ի և Արգենտինայի հավաքականի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստ»-ում։ Աշխարհի 2022 թվականի չեմպիոն։

Գոնսալո Մոնտիել
իսպ.՝ Gonzalo Montiel
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1997(1997-01-01)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Virrey del Pino, Լա Մատանսա, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Մոնտիելը Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում

Մոնտիելը «Ռիվեր Փլեյթ» ակումբի սան է։ 2016 թվականին Գոնսալոն ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում։ Ապրիլի 30-ին «Վելես Սարսֆիլդ»-ի դեմ խաղում նա նորամուտը նշել էԱրգենտինայի ֆուտբոլի առաջնությունում</>[3]։ «Միլիոնատերերի» հետ երկու անգամ դարձել է Արգենտինայի գավաթի գավաթակիր։ 2018 թվականին նվաճել Է Արգենտինայի Սուպերգավաթը, իսկ տարեվերջին դարձել է Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր։ Այս մրցաշարում Գոնսալոն անցկացրել է 14 հանդիպում և խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով զիջել է միայն դարպասապահ Ֆրանկո Արմանիին։

2021 թվականի ամռանը Մոնտիելը տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»՝ կնքելով եռամյա պայմանագիր[4]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 22-ին «Վալենսիա»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[5]։ Նույն խաղում Գոնսալոն իր առաջին գոլն է խփել «Սևիլյա»-ի կազմում։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Դանիայի Կոպենհագենի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում գոլի հեղինակ է դարձել[6]։ Եվրոպայի լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակչում իտալական «Ռոմա»-ի դեմ խաղում Մոնտիելը հաղթական 11 մետրանոց է իրացրել հետխաղյա սերիայում (1:1, 11մ)։ 4-1)[7]։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականին Մոնտիելը Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մասնակցել է Անգլիայի[8] և Հարավային Կորեայի[9] հավաքականների դեմ խաղերին։

2019 թվականի մարտի 22-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մոնտիելը նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում[10]։

2021 թվականին Մոնտիելը նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Չիլիի[11][12], Բոլիվիայի[13] և Բրազիլիայի[14] թիմերի դեմ խաղերին։

2022 թվականին Մոնտիելը նվաճել է Կաթարում կայացած Աշխարհի գավաթը։ Մրցաշարում խաղացել է Ավստրալիայի[15], Նիդեռլանդների[16], Մեքսիկայի[17] և Ֆրանսիայի[18] թիմերի դեմ խաղում։ Ֆրանսիացիների դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչում Մոնտիելը հաղթական 11-մետրանոցն իրացրել է հետխաղյա սերիայում (3:3, 11մ.): 4-2)։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ռիվեր Փլեյթ»

  • Արգենտինայի ֆուտբոլի գավաթի գավաթակիր (2)։ 2015/16, 2016/17
  • Արգենտինայի ֆուտբոլի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2018
  • Լիբերտադորեսի գավաթի գավաթակիր՝ 2018
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2019
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի հաղթող՝ 2016 (չի խաղացել), 2019
  • Ջեյ լիգայի գավաթ / Հարավային Ամերիկայի առաջնություն՝ 2015

  «Սևիլյա»

  • Եվրոպա Լիգայի Հաղթող՝ 2022/23
Միջազգային

  Արգենտինայի ազգային հավաքական

  • Ամերիկայի գավաթի գավաթակիր՝ 2021
  • Աշխարհի չեմպիոն՝ 2022
  • Ֆինալիսիմայի հաղթող՝ 2022

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Эстудиантес VS. Патронато 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  4. «Gonzalo Montiel joins Sevilla FC». Sevilla F.C. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Севилья VS. Валенсия 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  6. «Севилья VS. Копенгаген 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  7. «Севилья VS. Рома 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  8. «Аргентина (до 20) VS. Англия (до 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  9. «Южная Корея (до 20) VS. Аргентина (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  10. «Аргентина VS. Венесуэла 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Аргентина VS. Чили 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  12. «Аргентина VS. Колумбия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «Боливия VS. Аргентина 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Аргентина VS. Бразилия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  15. «Аргентина VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  16. «Нидерланды VS. Аргентина 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  17. «Аргентина VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
  18. «Аргентина VS. Франция 3:3» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալո Մոնտիել» հոդվածին։