Գոնսալո Գարսիա Գարսիա

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Գոնսալո Մանուել Գարսիա Գարսիա (իսպ.՝ Gonzalo Manuel García García,հոկտեմբերի 13, 1983(1983-10-13), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), իսպանացի ֆուտբոլոիստ և մարզիչ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Եղել է Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի խաղացող։ 2021 թվականի հուլիսի 1-ից խորվաթական «Իստրա 1961» ակումբի մարզիչն է։

Գոնսալո Գարսիա Գարսիա
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1983(1983-10-13) (40 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վաղ տարիներ խմբագրել

Գոնսալո Գարսիա Գարսիան ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ)[1] և 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Գոնսալոն, որը որպես ֆուտբոլիստ կայացել է Մադրիդի «Ռեալ Մադրիդ» ակումբի ակադեմիայի կազմում, կարիերայի սկզբում խաղացել է իսպանական «Ալկորկոն» և «Մերիդա» ակումբներում։ Առաջին լիարժեք մրցաշրջանը անցկացրել է «Պալենսիա» ակումբում, 2004/05 թվականի մրցաշրջանում խաղացել է 18 մրցախաղում և խփել է մեկ գոլ։ Ապա տեղափոխվել է Նիդերլանդներ՝ մեկ մրցաշրջան խաղալով ԱԳՈՎՎ-ի կազմում[2]։ Էրստեդիվիզիոնում անցկացրել է հաջող մրցաշրջան՝ 35 մրցախաղում խփելով 16 գոլ և գրավելով նիդերլանդական բարձր դիվիզոնի ակումբների ուշադրությունը։ 2006 թվականին տեղափոխվել է «Հերենվեն» ակումբ[3], բայց չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում, 2008 թվականին կարճաժամկետ վարձակալության է գնացել «Հերակլես» ակումբ և օգնել է նրան դուրս մնալուց։ Նույն 2008 թվականին նրան գնել է «Գրոնինգեն» ակումբը[4]։ Առաջին մրցաշրջանում խաղալով հիմնական կազմում՝ հետագայում սկսել է ավելի հաճախ երևալ և 2010 թվականին վարձակալության է գնացել BBB[5]։

2011 թվականի հունիսին տեղափոխվել է Կիպրոսի Լարնակայի «ԱԵԿ» ակումբ[6], որտեղ խաղացել է մեկ մրցաշրջան և Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման ռաունդում աչքի է ընկել Մալթայի «Ֆլորիանա» ակումբի դարպասին հեթ-տրիկով[7]։ 2012 թվականին Թել Ավիվից տեղափոխվել է իսրայելական «Մակաբի» ակումբ, բայց 2013 թվականին արդեն վերադարձել է Կիպրոս՝ վարձակալության անցնելով «Անորտոսիս» ակումբում[8]։ Հաջորդ մրցաշրջանում կիպրոսցիները գնել ենֆուտբոլիստի իրավունքները։ 2015/16 թվականի մրցաշրջանում երկրորդ անգամ է տեղափոխվել «Հերակլես» ակումբ[9], որտեղ խաղացել է 8 խաղ։ 2016 թվականին կիսապաշտպանը վերադարձել է Իսպանիայի «Կոմպոստելա» ակումբ[10], որի պատանեկան կազմում եղել էր կարիերայի սկզբում։ Հենց այստեղ 2016/17 թվականի մրցաշրջանի ավարտին ավարտել է իր կարիերան։

Մարզչի կարիերա խմբագրել

Գարսիա Գարսիան որոշել է մնալ ֆուտբոլում և գլխավոր մարզչի օգնական է նշանակվել դանիական «Էսբյերգ» ակումբում[11], որտեղ աշխատել է 2017/18 մրցաշրջանում։ 2018 թվականին նա դարձել է նիդերլանդական «Տվենտե» ակումբի մարզչի ընթերակա[12]։ 2019/20 մրցաշրջանն ավարտել է 14-րդ տեղում՝ ակումբի համար պահելով բարձր լիգայի գրանցումը։ Նրա պայմանագիը չեն երկարացրել և դրա լրանալուց հետո լքել է ակումբը[13]։

2021 թվականի հունիսին Գարսիա Գարսիան ներկայացվել է որպես խորվատական «Իստրա 1961» ակումբի գլխավոր մարզիչ[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Մակաբի» Թել Ավիվ
  • Իսրայելի չեմպիոն՝ 2012/13[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gonzalo García: "Entreno un grande de Holanda con un curso avanzado a lo bestia"». Mundo Esférico (իսպաներեն). 2019 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  2. «Gonzalo 3 jaar naar AGOVV». Elfvoetbal.nl (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Heerenveen haalt Garcia-Garcia van AGOVV». Trouw (հոլանդերեն). 2006 թ․ ապրիլի 21. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  4. «FC Groningen haalt Gonzalo Garcia-Garcia binnen». soccernews.nl (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Gonzalo García volgt Honda op bij VVV-Venlo». VoetbalInternational.nl (հոլանդերեն). 2010 թ․ հունվարի 9. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Más talento gallego para Chipre». La Voz de Galicia (իսպաներեն). 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Floriana-AEK Larnaca 2012 History | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  8. Maccabi TeamPosted on July 14, 201322 August, 2015 (2013 թ․ հուլիսի 14). «Midfielder Gonzalo Garcia on season-long loan». Maccabi Tel Aviv Football Club (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Fran Balado (2015 թ․ օգոստոսի 4). «El gallego Gonzalo García «Recoba» retorna al fútbol holandés». La Voz de Galicia (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Gonzalo García 'Recoba' ya es jugador de la SD Compostela». SD Compostela (իսպաներեն). 2016 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  11. «Efter opsigelse fra sportsdirektør: Esbjerg mister også den anden assistent». Tipsbladet.dk (dk). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Garcia Garcia wordt de belangrijkste assistent van Pusic bij FC Twente». Sportnieuws (հոլանդերեն). 2018 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  13. «FC Twente niet verder met Garcia als hoofdcoach». AD.nl (հոլանդերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Gonzalo Garcia novi trener Istre 1961». Hrvatska radiotelevizija (խորվաթերեն). 2021 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  15. «La cruzada de Recoba». La Voz de Galicia (իսպաներեն). 2013 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալո Գարսիա Գարսիա» հոդվածին։