Գոյթխ
Գոյթխ (ռուս.՝ Гойтх), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փշիշ գետի երկու ափերին։ Գտնվում է Տուապսեից 58 կմ հյուսիս և ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոյթխ | |||
ռուս.՝ Гойтх | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Համայնք | Q4333273?[1] | ||
Հիմնադրված է | 1863 թ. | ||
ԲԾՄ | 400 մետր | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | ▼450 մարդ (2010)[2] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +7 86167 | ||
Փոստային դասիչ | 352851 | ||
ՍՎՏԲՀԴ | 03255810002 | ||
|
Բնակչությունը
խմբագրելԲնակչությունը զբաղվում է թեյի և բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ։ Կա անտառատնտեսություն, փայտամշակում։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։ 1881 թվականին գյուղն ուներ 49 տուն։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
1999 | 533 |
2002 | 511 |
2010 | 450 |
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1862 թվականին։ 1863 թվականին, գեներալ Վասիլի Գեյմանի Դախովսկյան ջոկատը այստեղ ամրություն է կառուցել, որը 1866 թվականին արդեն կորցրել էր իր նշանակությունը։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Գոյթխը Տուապսեի պաշտպանական գործողությունների ընթացքում, դարձել էր արյունահեղ մարտերի թատերաբեմ։ 1942 թվականի հոկտեմբերի 8-ին, գերմանական ավիացիան զանգվածային ռմբակոծման է ենթարկել գյուղն ու հարակից կայարանը, որտեղ գտնվում էին հոսպիտալ և 18-րդ բանակի կապի հանգույցը։ Զոհվել են բազմաթիվ մարդիկ։
Գոյթխ գյուղում են բնակվում նաև Քրիստափոր Պոյրոզյանի սերունդները, ով 1878 թվականին ընտանիքով հիմնել և հաստատվել էր ներկայումս լքյալ Պոյրոզյան գյուղում։
1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռուսաստանի ժամային գոտիները, worldtimezone.com կայքում (անգլ.)
- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |