Գոմշասար
Գոմշասար, լեռ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության հյուսիսային մասում՝ Շահումյանի շրջանում։ Ունի 3,724․6 մ բարձրություն։ Հանդիսանում է Մռավի լեռնաշղթա լեռնագագաթներից և Արցախի Հանրապետության ամենաբարձր գագաթը[1][2][3]։
Գոմշասար | |
---|---|
Գոմշասարի գագաթը 2013 թվականին | |
Տեսակ | Լեռ |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Վարչատարածքային միավոր | Շահումյանի շրջան |
Լեռնաշղթա | Մռավի լեռնաշղթա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3724․6 մ |
Անուն
խմբագրելԼեռը հայտնի է տարբեր անուններով՝ Գյամիշ, Գեմիշ[4] և այլն։ Հայկական անունը Գոմշասար է։ Կիրառելի է նաև Արիության լեռ անունը։ Տարածված է Գյամիշ անունը, որը ադրբեջանական աղբյուրներում[1][2][3]։
Ֆիզիկաաշխարհագրական նկարագիր
խմբագրելԿազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի։
Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքեր, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյան բծեր։
Պատկերասրահ
խմբագրել-
Գոմշասար լեռը Սոթքի լեռնանցքից
-
Գոմշասարի լեռնագագաթը
-
Գոմշասարի լեռնագագաթը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ 2,0 2,1 Գոմշասար լեռան մասին տեղեկություններ armgeo.am արշավային կայքում։
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 877 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 833 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոմշասար» հոդվածին։ |